Ղրղզստանի նախագահն այցելել է ԱդրբեջանԱյդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրանԲեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ)Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք․ մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը․ ՓաշինյանԱնպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ՝ քան Freedom House-ի վերջին զեկույցը․ Արտակ ԶաքարյանԱնթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասինԿիմ Չեն Ընի քույրը հարավկորեացի պաշտոնյաներին համեմատել է շների հետ
Որտե՞ղ է սիթքոմներով ապրած ու իր խաղացած կերպարների տակ մնացած Հայկ Մարությանը
Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան-«Դուդուկ»Հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար՝ Գյումրիում (լուսանկար)Ռուսաստանը նախազգուշացնում է ահաբեկչական հարձակումների ռիսկի ավելացման մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՁերբակալվել է Սերգեյ Շոյգուի տեղակալը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՑեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձըՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ, լուսանկարներ)Երևանում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին (լուսանկարներ)Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․ «Հրապարակ»«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
ՀԱՊԿ-ի կազմում մնալու կամ դուրս գալու Հայաստանի իշխանությունների ընտրությունը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն Ադրբեջանին. Արցախի նախկին պետնախարար Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ
Քաղաքականություն

Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե քանի զոհ ենք տվել նոյեմբերի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում. Ղազինյան

Ինչո՞ւ ունեցանք այսքան զոհեր կամ հնարավո՞ր էր խուսափել զոհերից Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների թիվը չի կարող անտարբեր թողնել նույնիսկ ամենասառնասիրտ մարդուն. 6000-ի հասնող կյանքեր,10.000-ից ավել անդամահատված մարմիններ, հազարավոր անհետ կորածներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։

Մի խոսքով, երկրորդ հայկական ցեղասպանություն և ազգային մեծ ողբերգություն: Բայց ինչու՞ այդքան շատ, ահավոր շատ, անտանելի շատ: Կարելի ՞ էր խուսափել այսքան զոհերից, հնարավո՞ր էր փրկել հազարավոր երիտասարդ հայրենասեր կյանքեր:

Միանշանակ այո, և ոչ թե հնարավոր էր, այլ ուրիշ կերպ չէր կարող լինել, եթե պատերազմը ղեկավարեր ու վարեր պետական մտածողություն ունեցող, Հայկական շահի վրա ձևավորված ու գործող ռազմա-քաղաքական էլիտան:

Պարզ օրինակ, ինչպե՞ս կարելի էր զինվորներին տեղափոխել մարդատար զինվորական մեքենաներով կամ ավտոբուսներով, եթե ապահովված չէ օդային պաշտպանությունը, երկնքում անարգել պտտվում են թշնամու գերարդիական հարվածսյին անօդաչու թռչող սարքերը: Պատերազմի ցանկացած մասնակից կամ ռազմական գործից գիտակ անձ կհաստատի, որ Հայկական բանակի և կամավորների շրջանում զոհերի գերակշռող թիվը հետևանք է թշնամու ԱԹՍ-րի անարգել աշխատանքի:

Կամ մյուս օրինակը. պատերազմի առաջին օրերին առաջին գիծ են ուղարկվում հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհելու պատրաստ, բայց զինվորական գործից անտեղյակ հազարավոր հայորդիներ, մինչդեռ ՀՀ զինված ուժերի ռեզերվային կազմը շաբաթներով պահվում էր ուսումնական զորամասերում և չէր ուղարկվում լրահամալրման կամ զորահամալրման: Կամավորները՝ հայտնվելով առաջին գծում, չտիրապետելով ռազմական գործի առանձնահատկություններին և պատրաստ չլինելով վարել իրական մարտեր, դիմում էին խուճապային նահանջի, ինչը վերածվում էր քաոսի և կազմալուծում կանոնավոր բանակի աշխատանքը՝ այն վերածելով անկանոն փախուստի դիմող կամավորական ջոկատների:

Ավելի ցայտուն օրինակ է Շուշին. ինչպես և ինչ հանգամանքներում թշնամին մոտեցավ Շուշիին, ո՞վ էր համակարգում Շուշիի պաշտպանսւթյունը, ներգրավվա՞ծ էր արդյոք Արցախի կանոնավոր բանակը Շուշիի պաշտպանությանը: Այս հարցերը տրվել են բազմիցս, սակայն լսվում է մեկ պատասխան. քննենք, պարզենք, հասկանանք: Իսկ քննողն ու պարզողը, վիրավորված ձևանալով, հիստերիկ կնոջ պես բղավում է Շուշին ազատագրած ու թշնամուն ստորացրած ՀՀ Նախագահի վրա:

Գոնե պատկերացնո՞ւմ եք թե քանի զոհ ենք տվել նոյեմբերի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, գիտե՞ք, որ գրեթե բոլորը հայրենասեր կամավորականներ են եղել, որոնք մեծ նվիրումով շտապել են թշնամուց պաշտպանել «առանց մարտերի, բանավոր փոխըմբնումով արդեն հանձնած» բերդաքաղաքը, որտեղ մուղամ լսելու և թեյ խմելու հրավերն Հայաստանից ուղարկված էր պատերազմից դեռ ամիսներ առաջ:

Երևի գիտեք, կամ չգիտեք, և ոչինչ չենք անում իմանալու համար, քանի որ թշնամուն Շուշիում մուղամ լսելու հրավիրող կողմը սա համարում է ռազմական գաղտնիք ու հազարավոր ընտանիքների պահում իրենցից կախման մեջ՝ վերջին հույսի թույլ ակնկալիքով:

Լավ, բայց ինչի՞ համար,ինչու՞ այսքան դաժանաբար պատժեցին մեզ, այսքան ցավ ու տառապանք պատճառեցին Հայ մայրերին, քույրերին, դուստրերին, եթե այս ամենը կարելի էր կանգնեցնել դեռ հոկտեմբերի 3-ին, ապա 10-ին, լավ, վերջապես, հոկտեմբերի 20-ին: Հիմա հազարավոր տղաներ կգրկեյին իրենց մայրերին, ընտանիք կկազմեյին, երեխաներ կունենային:

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ . . .

Վախենում եմ մտածել նույնիսկ, որ մեծ թվով զոհերը անհրաժեշտություն էր դավադիր ու դավաճանական ծրագիրն ամբողջությամբ իրագործելու համար երկու հիմնական պատճառով.

1. Կոտրել Հայ ազգի կամքը, ոգին, պետականության ողնաշարը, ՎԱԽԵՑՆԵԼ մեր ժողովրդի աչքը թուրքից, Հաղթող Ազգին դարձնել թուրքի հետ ստորացուցիչ բարեկամություն աղերսող բիոզանգված, որը պատրաստ է ցանկացած ստորացման, պատրաստ է թշնամուն հանձնել Հայրենիքի ցանկացած մաս, միայն թե նորից պատերազմ չլինի, պատրաստ է հանդուրժել դավաճան վիժվածքների ընտանիքն ու նրանց ճիվաղ ու ողորմելի խմբին, միայն թե չվերադառնան ՀԱՂԹԱՆԱԿ կերտած ու դա պահանջող մարդին, ուժերը: Դա ադրբեջանի երազանքն է, որն այսօր իրականություն ենք դարձնում մենք, մեր սեփական վախից դողացող ձեռքերով;

2. Հայ Ազգի պայքարող ու հայրենասեր տեսակի ոչնչացում, ԳԵՆՈՑԻԴ, քանզի պատերազմի առաջին իսկ օրից կռվելու ու զոհվելու էին գնացել ամենահայրենասեր ու ազգային կամքի և ոգու տեր մարդիկ: Նրանք հիմա չկան, լուռ են, չեն խանգարում ու խոչընդոտում իրենց կողմից այդքան սիրելի Հայրենիքի ոչնչացման թշնամական ծրագրին:
Նրանք ուղղակի անմահացել են՝ խռովել ու վիրավորվել են մեզանից՝ ապրողներից, և միգուցե հիմա բարձունքում նստած նայում են մեզ ու տխուր մտածում. արժե՞ր մեռնել այս «ժողովրդի» համար․․․

Իսկ Ազգը պայքարում է, ԴԻՄԱԴՐՈՒՄ, և կյանքի կոչում լրջագույն առաքելություն. ԱՊՐԵԼ, ՀԱՂԹԵԼ ՈՒ ՀԶՈՐԱՐԱՆԱԼ՝ անմահացած հերոսների սխրանքներին նոր իմաստ ու բովանդակություն հաղորդելու ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ:

ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ, այլ կերպ չի կարող լինել . . .»,-գրել է Ղազինյանը: