Ավերումի 3 տարի. «Հրապարակ»

Այս թեմայով
- Սրանցից պետք է օր առաջ ազատվել, ինչպես առողջ օրագիզմն ազատում են թարախապալարից. Արտակ Զաքարյան
- Իշխանությունները բանակն էլ են բաժանել հնի ու նորի. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
- Իշխանությունն առաջնորդվում է «այսօր էլ մնացինք իշխանության՝ լավ է» այսրոպեական սկզբունքով. «168 ժամ»
- «Հարևան Պողոսի» ինտելեկտի ուղղությամբ հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է տեղի ունեցել. ի՞նչ է պատահել. «Փաստ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նրա իշխանության գալու առաջին օրը ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթից ու գործող խորհրդարանի պատգամավորներին ուղղված «հաթաթաներից» արդեն պարզ էր, որ մեզ բարդ ժամանակներ են սպասվում։ Իսկ երբ հայտարարեց, որ Հայաստանը կա՛մ վարչապետ չի ունենա, կա՛մ ես եմ լինելու վարչապետը, պետք է փորձեինք կանխել նրա վարչապետացումը, սակայն չարեցինք։
Հետո հարյուրավոր նման առիթներ ունեցանք՝ համոզվելու, որ սխալ մարդ է հայտնվել պետության ղեկին։ Նա ամբիոններից բղավում էր ու հոխորտում, մատ թափ տալիս և անիրականանալի խոստումներ հնչեցնում։ Ոմանք դա շուտ հասկացան, ոմանք՝ շատ ուշ, ոմանք դեռ չեն հասկացել։ Բայց արդեն հաստատված փաստ է, որ նախկինների հանցագործ հատվածը չպատժվեց, թալանը չվերադարձվեց, կառավարման համակարգի օպտիմալացում ու բարեփոխումներ չիրականացվեցին, վատ կադրերը շատ ավելի վատ կադրերով փոխարինվեցին։ Հանրային բարեկեցությունը չավելացավ, ներքին ու արտաքին խնդիրները չլուծվեցին։ Հակառակը՝ նոր, ավելի բարդ խնդիրներ ավելացան։
Այսօր դեգրադացիան ու հետընթացն ակնհայտ են բոլոր ասպարեզներում։ Կրթական համակարգում անհասկանալի բովանդակություն են փորձում ներդնել, անթույլատրելի և վնասակար օրենքներ են ընդունվում, քննչական մարմինները գործեր են հարուցում վերևից իջեցված ցուցումներով, սակայն այդ գործերը չեն կարողանում տրամաբանական ավարտին հասցնել։ Սպորտում և մշակույթում անկում է։ Կայացած բիզնես-համակարգեր են սնանկանում ու քանդվում։ Մարդկանց եկամուտները չեն աճում, ներդրումներն իսպառ բացակայում են, նոր նախաձեռնություններ չկան ոչ մի ասպարեզում։ Բայց ամենացավալին մեր անվտանգության, պաշտպանության աղետալի վիճակն է՝ բանակը ոչնչացված է, ԱԱԾ-ն զավեշտի ու արտահոսքի աղբյուրի է վերածվել, սահմաններն անպաշտպան են»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: