Մարտի 1-ի գործով նիստի միջադեպից հետո դատախազը որպես կոմպենսացիա 100.000 դոլար է պահանջել․ Փաշինյանն ասել է՝ կբավարարի պահանջը․ Dejavu

Այս թեմայով
- Կեղծ դիմում ՀՔԾ պետին. մարտի 1-ի ֆոնին փորձել են գումար աշխատել. «Ժողովուրդ»
- «Մարտի 1-ի» ողբերգությունը չպետք է սահմանափակվի մեկ քրեական գործի շրջանակում. Էլինար Վարդանյան
- Վիկիլիքսի հրապարակումները մարտի 1-ի մասին. ՄԱՍ 2
- «Նիկոլը գնել է Մարտի 1-ի դիակները և վաճառում է հանրությանը մի քրգործով, որի հետ այդ 10-ը զոհերը որևէ աղերս չունեն». Վահե Եփրիկյան (տեսանյութ)
Մարտի 1-ի գործով ընթացող դատավարական նիստին տեղի ունեցած սուր միջադեպից հետո բավական լարված և ակնհայտ ընկճված վիճակում է եղել գլխավոր դատախազի տեղեկալ Գևորգ Բաղդասարյանը: Այս մասին հայտնում է Տելեգրամի Dejavu ալիքը:
«Դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, երեկ՝ Մարտի 1-ի գործով ընթացող դատավարական նիստին տեղի ունեցած սուր միջադեպից հետո բավական լարված և ակնհայտ ընկճված վիաճկում է եղել գլխավոր դատախազի տեղեկալ Գևորգ Բաղդասարյանը: Դատախազության շենքոեւմ գործընկերների աչքից չի վրիպել նրա նյարդային վիճակը: Վերջինիս, աչքի ընկնող հուզական վիճակում մտել է գլխավոր դատախազի մոտ և ասել, որ այլևս այսպես շարունակվել հնարավոր չէ: Նա դժգոհել է, որ արդեն չի կարողանում նայել մասնագիտական շրջանակների, ծանոթների ու հասարակ քաղաքացիների աչքերին: Զրույցի ընթացքում Գևորգ Բաղդասարյանը ակնարկել է, որ նման ճնշումների պայմաններում միայն աշխատավարձն ու պարգևավճարը առնվազն համարժեք չէ այն վիճակին, որում ինքը հայտնվել է: «Բոլորն էլ գիտեն, որ նկարչությամբ ենք զբաղված հերիք չէ, ժողովուրդն էլ դավաճան է համարում»,- ասել է Բաղդասարյանը:
Գլխավոր դատախազի տեղեկալը աննախդեպ ճնշումների ֆոնը օգտագործելով, որպես կոմպենսացիա 100.000 ԱՄՆ դոլար է պահանջել: Շփոթված Արթուր Դավթյանը օպերատիվ զանգով կապ է հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ, մոտ 3-4 րոպես զրուցելուց հետո Բաղդասարյանին հույս է հայտնել, որ իր պահանջը կբավարարվի, միայն թե շարունակի նույն ոգով աշխատել: Դատախազության մեր աղբյուրը դժվարացավ պատասխանել թե ինչ միջոցներից է Փաշինյանը բավարարելու Բաղդասարյանի պահանջը, սակայն Dejavu-ի մեկ այլ՝ կառավարության աղբյուրի՝ նման դեպքերում Նիկոլ Փաշինայնն օգտագործում է Հայաստան համահայկական հիմնադրամից ՀՀ կառավարության հաշվեկշռին փոխանցված գումարներից»,- գրում է ալիքը։