Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը պնդում է, որ հենց Նիկոլը պիտի շարունակի բանակցությունները. VIDEO
Թիմի ներսում կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը այն ղեկավարն է, որ կարող է շարունակել բանակցությունները: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Հարցին, թե այդ դեպքում ինչու չկարողացավ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը լուծել ռազմագերիների վերադարձի հարցը, նա պատասխանեց. «Այդ հարցը դուրս չեկավ օրակարգից, հարցն օրակարգում է եւ չի կարելի պնդել, որ չլուծվեց, որովհետեւ դեռեւս ընթանում է գործընթաց: Չեմ կարող ժամկետներ նշել: Թույլ տանք կառավարությանը շարունակել այդ նուրբ գործընթացը»: