Ռաուլը վարակվել է կորոնավիրուսով
«Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից։
Իսպանացի մարզիչը կորոնավիրուսի թեստ է հանձնել և այն ցույց է տվել դրական պատասխան։
Ռաուլը բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումը։ Իսպանացի մասնագետը աշխատանքի կվերադառնա հունվարի 31-ին։