Հայտնի է, թե ինչ հրամանագրեր կստորագրի արդեն այսօր Ջո Բայդենը
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը նախատեսում է իր պաշտոնավարման առաջին օրը մի շարք հրամանագրեր ստորագրել, ներառյալ, հրամանագիր՝ Մեքսիկայի հետ պատի կառուցումը դադարեցնելու, Միացյալ Նահանգները Փարիզի կլիմայի համաձայնագրին վերադարձնելու և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հետ կանչելը չեղյալ հայտարարելու հրամանը:
Նախագահը հրամանագրերը կստորագրի Կապիտոլիումում երդում տալուց գրեթե անմիջապես հետո: Միջոցառումը նախատեսված է այսօր:
Այսօր Բայդենը կհայտարարի երկրի արտակարգ դրության «անհապաղ դադարեցման» մասին, որն օգտագործվել է «որպես պատրվակ» Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը ֆինանսավորելու համար: