Իտալիայում արթնացել է Էտնա հրաբուխը
Սիցիլիա կղզու Էտնա լեռը տաք լավայի աղբյուրներ է արձակել, ասվում է Կատանիայի երկրաֆիզիկայի և հրաբխաբանության ազգային ինստիտուտի կայքում:
Փորձագետների կարծիքով, հրաբուխը դուրս է նետել մոխրի 4 կմ բարձրությամբ սյուն:
Պայթյունն ուղեկցվել է ամպրոպով և ցնցումներով: Այժմ հարաբերական անդորր է։
Լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ Իտալիայում նախազգուշացում է տրվել ՝ մոխիր բաց թողնելու պատճառով:
Հիշեցնենք, որ Էտնան Եվրոպայում առկա ամենաբարձր գործող հրաբուխն է։