Դոնալդ Թրամփը ներում է շնորհել 73 մարդու
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում շնորհեց 73 մարդու և թեթևացրել պատժաչափերը 70-ի համար: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Ցուցակում ներառված են ԱՄՆ առաջնորդի նախկին խորհրդական Սթիվեն Բաննոնը, Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդատու Փոլ Էրիքսոնը, ռեփերներ Lil Wayne-ը և Kodak Black-ը:
Թրամփը ներում է շնորհել նաև Google-ի նախկին ինժեներ Էնթոնի Լեւանդովսկուն, ով դատապարտվել է ազատազրկման՝ բիզնեսի տեղեկությունները գողանալու և մրցակիցներին փոխանցելու համար: