«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գնել Ռոմելու Լուկակույին

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է իտալական «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակույի ծառայություններով։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Բելգիացին արդեն գիտի, որ անգլիական ակումբը հետաքրքրված է իրենով և ըստ նախնական տեղեկությունների՝ նա չի ցանկանում լքել միլանյան ակումբը։
Ընդգծենք, որ Լուկակուն միլանյան ակումբ է եկել Մանչեսթեր քաղաքի մեկ այլ թիմից՝ «Մանչեսթեր Յունայթեդից»։