Ինձ համար մեծ պատիվ է կրել «Միլանի» մարզաշապիկը․ Մարիո Մանջուկիչ
Իտալական «Միլանի» նորեկ Մարիո Մանջուկիչը թվիթթերյան իր էջում խոսել է իտալական ակումբ իր տեղափոխության մասին։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Շնորհակալ եմ «Միլանին», որ հնարավորություն տվեց մաս կազմելու այս մեծ ակումբին։ Ինձ համար պատիվ է կրել «Միլանի» մարզաշապիկը և խաղալ այս ակումբում։ Կարող եմ միայն խոստանալ, որ կանեմ հնարավորը թիմն ուժեղացնելու համար: Պիտի աշխատեմ ակումբին օգնելու համար»։
Հիշեցնենք, որ Մանջուկիչը ազատ գործակալի կարգավիճակով եկավ միլանյան ակումբ։
Կողմերը նախնական կնքել են 6-ամսյա պայմանագիր։