24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու համար

Այս թեմայով
- ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է ցուցաբերել զգոնություն և զսպվածություն
- Մեկ անձ կալանավորվել է՝ փախստականի կարգավիճակ ունեցող Արցախի բնակիչներից խարդախությամբ տարբեր չափերի գումարներ հափշտակելու մեղադրանքով
- Իմ աշխատանքը հայրենադավ իշխանության հետ անհամատեղելի եմ համարում. Քննչական կոմիտեի պաշտոնյան աշխատանքից ազատման դիմում է գրել (լուսանկար)
- Ջալալ Հարությունյանը տուժող է ճանաչվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 24-ամյա երիտասարդի կողմից առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ավտոմեքենա վարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 24-ամյա երիտասարդը, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, 2020թ. օգոստոսի 13-ին Մասիս քաղաքում վարել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, որը նկատել են ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցները, արձանագրել խախտումը և այդ մասին կազմել վարչական իրավախախտման արձանագրություն:
Վարչական տույժ նշանակելուց մոտ երկու շաբաթ անց՝ 2020թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 18.20-ի սահմաններում, 24-ամյա երիտասարդը Վանաձոր քաղաքի Խորենացի փողոցում վարել է «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի վերաբերյալ կրկին կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1.1-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին: