Մանվել Գրիգորյանի փաստաբանը հերքում է՝ գերեզմանը չի պղծվել

Այս թեմայով
- Ալիևի ատամը չի կարող կտրել Արցախը, որքան էլ երազի դրա մասին. Մանվել Գրիգորյանի ուղերձը
- Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում՝ երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ. պաշտպան
- Կտրուկ վատացել է Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը. նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. Lurer.com
- Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. նա ծայրահեղ ծանր վիճակում է
Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ հունվարի 6-ին ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հարազատներն այցելել են Արշալույս գյուղի իրենց ընտանեկան գերեզմանատուն, սակայն գեներալի մարմինը գերեզմանում չի եղել:
Ըստ նույն լուրերի՝ գեներալի շիրիմն ամբողջությամբ քանդված է եղել, իսկ դիակը՝ հանված դագաղից և դրված գերեզմանի կողքին:
Լուրերի հետքերով ArmLur.am-ը զրուցեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ, ով ընտանիքի անունից մեզ հետ զրույցում հայտարարեց, որ տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում։
-Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ չգիտեմ, թե ում հիվանդագին երեւակայության արդյունքում կարող էր ծնվել նման ենթադրություն։ Ճշտել եմ եւ ընտանիքի անունից լիազորված եմ հայտնելու, որ նման բան չկա,- հայտնեց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում