ԿԳՄՍ փոխնախարարին վիրավորել են ցուցահանդեսի ժամանակ՝ սա դավաճանած իշխանության ներկայացուցիչ է․yerkir.am

Այս թեմայով
- Իշխանության տարբեր տրամաչափի դեմքեր զբաղված են թեման «սվաղելով», հանրությանը մոլորեցնելով. Տիգրան Աբրահամյան
- Գերեվարված 4 անձ հնարավորություն է ունեցել կապվել հարազատների հետ. ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ
- Նիկոլը մնում է իշխանության, որպեսզի վերջնանպատակին հասցնի Հայաստանի ամբողջական թրքացման ծրագիրը. Նարեկ Մանթաշյան
- Գարիկ Մարտիրոսյանը «Маска» շոուի ժամանակ հրաժարվել է գովազդել ադրբեջանցի հովանավորին
ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն այսօր՝ հունվարի 19-ին, Նկարիչների միությունում տհաճ իրավիճակում է հայտնվել։ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի ժամանակ, երբ լրագրողը փորձել է փոխնախարարից հարցազրույց վերցնել, մշակույթի ոլորտից մի կին է մոտեցել է եւ սկսել վիրավորել։
«Դավաճանած իշխանության ներկայացուցիչ է այս կինը, Դուք հարցազրո՞ւյց եք վերցնում, ամոթ չե՞ք անում, ամաչեք։ Սա Հայաստանը, մեր հողերը, մեր կյանքը, մեր հաղթական ոգին դավաճանած իշխանության ներկայացուցիչ է։ Ձեր տեղը լինեմ, կհարգեմ իմ մասնագիտությունը եւ հարցազրույց չեմ վերցնի»,- դիմելով լրագրողին ասել է կինը, ապա ներողություն խնդրել հարցազրույցն ընդհատելու համար ու հեռացել։