Սյունիքի մարզում զինծառայողների դիերի որոնողական աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, 2 փրկարար վնասվածք է ստացել

Այս թեմայով
- Ականի պայթյունի հետևանքվ Թալիշում ադրբեջանցի է մահացել
- Ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի հարևանությամբ կրակում են փոքր և խոշոր տրամաչափի զինատեսակներից. ՄԻՊ (տեսանյութ)
- Խաբում են իրենք իրենց, թե թուրքի հետ այսպիսի խայտառակ կապիտուլյացիայից հետո, հանգիստ ապրելու են. Արտակ Զաքարյան
- Ուժգին պայթյուն՝ Սոմալիում․ կա 1 զոհ և 6 վիրավոր
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում․ տեղեկացնում է shamshyan.com-ը։
Մեղրիի տարածաշրջանում պատերազմի օրերին անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքեր կատարելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։
Պայթյունի հետևանքով Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2 հրշեջ փրկարարներ վնասվածքներ են ստացել։
Այս պահին նրանք տեղափոխվում են հիվանդանոց։