«Մարտի 1-ի» գործը դարձրել են աշխույժ առևտրի առարկա. Նարեկ Մալյան
«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, որը մասնակցում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի, Շենգավիթ նստավայրի դիմաց ընթացող բողոքի ակցիային. լրագրողների հետ զրույցում նկատեց, որ դատական գործընթացն իրավկան չէ:
«Հենց սկզբից ես տեսա, որ «Մարտի 1»-ի այսպես կոչված շահառուները, այդ գործը դարձրել են աշխույժ առևտրի առարկա։ Ես տեսա, որ այդ մարդիկ, եկեք պարզ խոսենք, իրերն իրենց անուններով կոչենք, չամաչենք, ես տեսա մարդիկ, ովքեր եկել են այստեղ ոչ թե իրենց հարազատի շահն առաջ տանելու, այլ փող կպցնելու, պետբյուջեից գումար քերելու համար»,-ասաց Մալյանը։