Ջո Բայդենը կարող է ներում շնորհել Դոնալդ Թրամփին անգամ իմպիչմենթի գործընթացից հետո․ ամերիկացի փորձագետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը կարող է ներում շնորհել Դոնալդ Թրամփին նույնիսկ հնարավոր իմպիչմենթից հետո, ինչը մասամբ կնվազեցնի ԱՄՆ-ում տիրող քաղաքական կրքերը։
Այս մասին հայտնում է Նեբրասկայի իրավաբանական քոլեջի սահմանադրական իրավունքի պրոֆեսոր Ջոզեֆին Պոտուտոն:
Ավելի վաղ Ջեյմս Քոմին ասել էր, որ Բայդենը պետք է «գոնե մտածի» Թրամփին ներում շնորհելու մասին ՝ «երկիրը բուժելու» համար։ Բացի այդ մի շարք լրատվամիջոցները գրել են, որ իբր նախագահ Թրամփը իր օգնականների հետ քննարկել է ինքն իրեն ներում շնորհելու հնարավորության մասին։