Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում. Սեյրան Օհանյան
«Քյարամյանը ճիշտ է ասում` Շուշիում իրար հետ ենք եղել, և ինչպես ինքը, այնպես էլ ես հրամանատարին ենք աջակցել։ Դեռ ավելին, հրամանատարի խնդրանքով կամ իմ հորդորով այս կամ այն հատվածում Քյարամյանը հանդերձավորվել, գնացել է համապատասխան աշխատանքներ անելու։ Մասնավորապես ջոկատների տեղաբաշխման, խնդիրների առաջադրման, ինժեներական աշխատանքների մասով է նա ինչ–ինչ բաներ արել»
Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, ըստ որի նոյեմբերի սկզբին ինքը Շուշիում եղել է Սեյրան Օհանյանի հետ իրար հետ էլ նույն մեքենայով այնտեղից դուրս են եկել:
«Նրա խոսքով` նոյեմբերի 5.30-ի լույս 6-ի առավոտյան իր մեքենայով դուրս են եկել և տարբեր խնդիրներ են նորից կատարել։
«Նոյեմբերի 7-ին ինքը խնդրել է, ես իմ մեքենայով իրեն բերել եմ Երեւան»,-ասաց նա: