Իշխանությունը «Հաղթելու ենք» կարգախոսը փոխարինել է «Լռելու» ենք կարգախոսով. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանի իշխանության փոխվելու մասին ուրախությամբ չի խոսում, պարզապես նկատում է, որ երկրին պետք է ավելի համարձակ, արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություն, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ամենակարևոր խնդիրներից մեկը ռազմագերիների վերադարձն էր։ Ադրբեջանն ու ռուս-թուրքական տանդեմն իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությունների վրա, դա է պատճառը, որ ասում ենք՝ իշխանությունները պետք է փոխվեն»,–ասաց Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, պարտություն կրեցինք պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած քաղաքականության հետևանքով:
«Այսօր էլ ներկայիս իշխանությունը «Լռում ենք» կարգախոսի ներքո է գործում»,-ասաց Օհանյանը:
Անդրադառնալով սահմանազատման աշխատանքներին` Օհանյանը նշեց` այնտեղ, որտեղ ադրբեջանական զինվորները կկանգնեն, հետագայում դժվար կլինի նրանց ստիպել, որ հետ քաշվեն։
Կարսում անցկացվելիք զորավարժություններն էլ Օհանյանը համարում է հոգեբանական ճնշում Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների վրա վրա։
«Գիտե՞ք, այս իրավիճակում, ձախողումները, մեր հետնահանջը շարունակվելու է»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 19-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով հերթական դատական նիստն է։