«ՊՍԺ»-ը Կիլիան Մբապեի տրանսֆերի դիմաց «Ռեալից» կպահանջի 150 միլիոն եվրո
Մադրիդի «Ռեալում» վստահ են, որ Կիլիան Մբապեին գնելը հեշտ գործ չի լինելու։
Մադրիդյան ակումբում վստահ են, որ Մբապեին բաց թողնելու համար ֆրանսիական ակումբը կցանկանա 150 միլիոն եվրո։
Արքայական ակումբն իրեն չի կարող թույլ տալ այս պահին իրականացնել նմանատիպ տրանսֆեր։
Այս մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 16 հանդիպման և դարձել 12 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։