Ադրբեջանը նենգորեն ստում է` հայտարարելով, թե վերջին պատերազմում իր մարդկային կորուստները 2855 է․ Նաիրի Հոխիկյան

Այս թեմայով
- Թշնամին հույս ունի տոնել իր երկրորդ հաղթանակը, իսկ մե՞նք՝ հայերս, ի՞նչ ենք մտածում. Նաիրի Հոխիկյան
- Ադրբեջանը գնում է Հայաստանի՝ 90-ականների ճանապարհով․ Նաիրի Հոխիկյան
- Պատերազմի օրերին զինկոմիսարիատները սփյուռքահայերին ասել են, որ պատերազմին մասնակցելու են միայն ՀՀ քաղաքացիները. իրենք իրավունք չունեն. Հոխիկյան
- ՀՀ բարձրագույն իշխանությունը հայ ժողովրդին համարում է հիմարների զանգված, որին կարելի է անվերջ խաբել, մոլորեցնել, ծաղրել․ Հոխիկյան
Ադրբեջանը նենգորեն ստում է` հայտարարելով, թե վերջին պատերազմում իր մարդկային կորուստները 2855 է։ Այդ կեղծ թիվը համընկնում է հայկական կողմի հրապարակած` սպանված ադրբեջանցիների կոնկրետ անունների թվի հետ։ Իսկ ինչքա՞ն անուն մերոնց հայտնի չի եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
«Հաշվի առնելով սպանվածների այն մեծ քանակը, որ կար ռազմական գործողությունների ժամանակ, նաև ադրբեջանական սոցիալական ցանցերում հրապարակումները, թույլ են տալիս թշնամու հրապարակած 2855-ին գումարել ևս 4000, դրան ավելացնենք նաև մոտ 1500 արաբ ահաբեկիչների և շուրջ 1000 թուրք հատուկջոկատայինների թվերը, որոնց մասին ևս պատերազմի ժամանակ խոսում էին ադրբեջական ու թուրքական աղբյուրները, կստացվի 9300-ից ավելի։
Չմոռանանք, որ պատերազմից հետո ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում էին իրենց կողմից 9000-12.000 մարդկային կորստի մասին, բայց հետո այդ երկրի իշխանությունը ճնշումների դիմեց և ստիպեց հրաժարվել այդ թվի տարածումից»,-գրել է Հոխիկյանը։