Դավիդ Ալաբան ամռանը կդառնա «Ռեալի» ֆուտբոլիստ
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին տեղեկանում ենք Marca-յից։
Աղբյուրը նշում է, որ ակումբն ու ֆուտբոլիստն արդեն համաձայնության են եկել պայմանագրի շուրջ։ Ալաբան մադրիդյան ակումբում տարեկան կստանա 11 միլիոն եվրո աշխատավարձ։
Նշենք, որ Ալաբան ամռանը կդառնա ազատ գործակալ և անվճար կտեղափոխվի մադրիդյան ակումբ։