Դոնալդ Թրամփը հրաժեշտի տեսաուղերձ է ձայնագրել․ CNN
Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը հրաժեշտի տեսաուղերձ է ձայնագրել։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ նրա՝ տեսանյութը կարող է թողարկվել երեքշաբթի, հունվարի 19-ին, չնայած վերջնական ամսաթիվը դեռ որոշված չէ: Աղբյուրը նշում է, որ իր խոսքում Թրամփը թվարկել է ամենակարևոր ձեռքբերումները, որոնք ունեցել է իր նախագահության շրջանում։
Ուղերձում նշվում է նաև «նոր վարչակազմի» մասին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը կկայանա վաղը։