Հունվարի 28-ին պետք է տեղեկանանք մեր զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների իրական թվերի մասին՝ անուն առ անուն.Դեմոյան

Այս թեմայով
- Հայտնի են երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածների անունները
- Ադրբեջանի հրաժարումը ռազմագերու կարգավիճակ տալ գերեվարված հայ զինվորներին՝ իրավունքի կոպտագույն խախտում է. Արցախի ԱԳՆ
- ՄԻՊ-ի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիների հետ
- Գերիների վերադարձման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձը՝ անկախ առկա բոլոր դժվարություններից. Արցախի նախագահը՝ անհետ կորած զինծառայողների հարազատներին
Հունվարի 28-ին, պատերազմի ավարտից երկուս ու կես ամիս անց, բոլորս ՊԵՏՔ է տեղեկանանք պատերազմի արդյունքում մեր զոհերի ու վիրավորների (բոլոր աստիճանները), անհետ կորածների ու գերեվարվածների ԻՐԱԿԱՆ թվերի մասին անուն առ անուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմաբան Հայկ Դեմոյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Նրանք բոլորը մերն են, հետևաբար մենք էլ պահանջելու ենք ․․․ Սա ռազմական գաղտնիք չէ, այլ հարգանքի նշան սեփական քաղաքացիների ճակատագրի ու ցուցաբերած անձնազոհության հանդեպ։ Ոչ մի պարագայում իրավունք չունենք հերթական չբացահայտված ու կոծկված ցավագին ու ողբերգական դրվագով նոր էջ բացել մեր նորագույն պատմության մեջ։
ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ առերեսվելու ճշմարտության հետ, որպես նախապայման ցավը հաղթահարելու և ապագայի գինը հասկանալու համար»: