Հայտնաբերվել է 8 աճյուն, որոնցից մեկը՝ քաղաքացիական անձի

Նախօրեին որոնողափրկարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 8 աճյուն, որոնցից մեկը քաղաքացիական անձ է։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Քաղաքացիական անձի ինքնությունը հայտնի է։ Նա 1976 թվականին ծնված հադրուդցի Արսեն Ղահրամանյանն է։ Նրա ճանաչվել է հեռախոսի տվայլների և հագուստի միջոցով։ Եվս 5 մարմին հայտնաբերվել է Ջաբրայիլից, մեկը՝ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղից, մեկն էլ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղից։
Այսօր 5 ջոկատ աշխատում է Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Հադրութում, Կովսականում եւ Մեղրիին հարակից այն տարածքներում, որոնք այլեւս Ադրբեջանի հսկողության տակ են»,- հավելեց Հունան Թադեւոսյանը:
Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1246 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձի մարմին: