Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու․ դատախազն անկեղծացել է․ «Փաստ»

Այս թեմայով
- Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին. «Ժողովուրդ»
- «Գորշ գայլերը» իրենց աջակցությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանին և դատապարտել ՀՀ բանակին
- ԱԱԾ տնօրենը հորդորում է աշխատանքից ազատել Տաթևիկ Ռևազյանին, Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է. ինչո՞ւ…. 168.am
- Թյուրիմացությունը դեռ չի ավարտել իր գործը. Թուրքիան ու Ադրբեջանը նրանից դեռ սպասելիքներ ունեն. Ստեփան Դանիելյան
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս նեղ անձնական միջավայրում անկեղծացել է իր շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։
Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նա նշել է, որ պետական դավաճանության մասին հաղորդումները պարունակում են բավարար հիմքեր քրեական գործ հարուցելու և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։ Հատկապես անխոցելի է իրավաբան գիտնականների կողմից ներկայացված հաղորդումը, որը իրավական առումով ենթադրում է Նիկոլ Փաշինյանի անհապաղ ձերբակալություն։
Դավթյանը անհանգստություն է հայտնել այն մասին, որ ինքը կարող է դառնալ քավության նոխազ այս գործընթացում, սակայն գիտակցելով այս ամենը՝ չի կարող կատարել որևէ կոնկրետ քայլ՝ Հայաստանի անվտանգության համար նոր սպառնալիքներ չհարուցելու մտավախությամբ։
Մեր աղբյուրը նշեց, որ Դավթյանը չի պատրաստվում իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի արածների համար պատասխանատվությունը և ճիշտ պահին կանի բոլոր անհրաժեշտ գործողությունները»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: