Առողջապահության աթեիստ նախարարին փոխարինելու է գալիս հավատացյալը. «Հրապարակ»

Այս թեմայով
- Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են․ ԱՆ նախարար
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. նոր նախարարը 1 միլիոնով կրճատել է. «Հրապարակ»
- Փաշինյանը ստուգումների «զենքով» Արսեն Թորոսյանին պահել է իր կողքին. «Հրապարակ»
- Անահիտ Ավանեսյանի ամուսնու ընկերությունը 240 պայմանագիր է կնքել պետական կառույցների հետ, որոնց մոտ 43%-ը՝ 262 մլն դրամի՝ ԱՆ-ի հետ. «Ժողովուրդ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է, նա ԱՆ առաջին փոխնախարարն էր։ Նրա ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանն ունեն բիզնես շահեր եւ մտերիմ են։ Մասնավորապես՝ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ նախարարության եւ դրա ենթակայության կառույցների հետ։
Բայց ուշագրավն այն է, որ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, «Ռեմա» կրոնական կազմակերպության քարոզիչն է։ Եթե տիկինը կիսում է ամուսնու հայացքները հավատքի հարցում, ստացվում է՝ աթեիստ նախարարին փոխարինելու է գալիս հավատացյալը։ Նորանշանակ նախարարը ողջ օրը չպատասխանեց մեր զանգերին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: