Ո՛չ հերքում, ո՛չ հաստատում եմ. Վարչապետի խոսնակը՝ Արսեն Թորոսյանի նոր պաշտոնի մասին

Այս թեմայով
- Փաշինյանը ստուգումների «զենքով» Արսեն Թորոսյանին պահել է իր կողքին. «Հրապարակ»
- Առողջապահության աթեիստ նախարարին փոխարինելու է գալիս հավատացյալը. «Հրապարակ»
- Հայաստանի առողջապահության նորանշանակ նախարարը մասնագիտությամբ իրավաբան է
- Թորոսյանի կողմից պետբյուջեի միջոցների վատնում՝ զոհվածների ԴՆԹ հետազոտության հաշվին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը ոչ հերքում ոչ էլ հաստատում է լուրը, ըստ որի, Արսեն Թորոսյանը փոխարինելու է Էդուարդ Աղաջանյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին գրում է News.am-ը։
«Կարող եմ միայն ասել, որ այս պահին նախագահական է ուղարկվել Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու դիմումը: Պաշտոնապես չկա փաստաթուղթը, դրա համար չեմ կարող հաստատել, չեմ էլ կարող հերքել: Մինչեւ չլինի պաշտոնապես ազատման դիմումը, ես չեմ կարող հաստատել»,-ասաց նա: