Դավիթ Խաժակյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին (լուսանկարներ)

Այս թեմայով
- Մակունցը հայտարարեց, որ Մարուքյանի առաջարկը քննարկման ենթակա չէ. ստացվում է՝ իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների՝ միայն Ադրբեջանի առջև. Խաժակյան
- Հայտնում եմ, որ նպատակ չունեմ միջամտելու բիզնես գործունեությանը. Դավիթ Խաժակյան
- Թաղապետի տեղակալը մեկ կարգադրությամբ իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները, չկա՛ քաղաքապետ, չկա՛ թաղապետ, որ լիազորությունը փոխանցի․ Խաժակյան
- Հայկ Մարությանը կորոնավիրուսային ճգնաժամի օրերին 10 մլն դրամ է հատկացրել նոր ծառայողական մեքենա գնելու համար․ Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հաղորդում հանցագործության մասին․․․
Շաբաթներ շարունակ մայրաքաղաքի կենտրոնում, Սայաթ-Նովա 5 շենքի տանիքին իրականացվում են ապօրինի մանսարդային հարկի շինարարական աշխատանքներ։ Ապականվում է ճարտարապետական արժեք ունեցող, Երևանի դիմագծի մաս կազմող շենքը։ Այս մասին եղել են ահազանգեր և՛ քաղաքապետարանի թեժ գիծ, և՛ խնդրից տեղյակ է Կենտրոն վ/շ ղեկավարը, սակայն շենքի ապականումը շարունակվում է։
Ավելին, այս ապօրինությունը կատարվում է Կենտրոնի թաղապետի պատուհանից հարյուր մետր այն կողմ, սակայն ինչ-ինչ շահագրգռություններից ելնելով բազմաթիվ բողոքներ մնացել են անարձագանք։
Դիմում եմ իրավապահ մարմիններին, որպեսզի քննության առարկա դառնա, թե ինչու է քաղաքապետարանի պաշտոնյաների թողտվությամբ նման ապօրինություն տեղի ունենում մայրաքաղաքի սրտում, իսկ շինարարության ընթացքը ահազանգերից հետո շարունակվում է։
Շենքի տանիքը անհապաղ պետք է բերվի իր նախնական տեսքի»։