Սերխիո Ռամոսը չի տեղափոխվի «ՊՍԺ»

Ֆրանսիական «ՊՍԺ»-ն չի փորձի գնել «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Ֆրանսիական ակումբը նույնիսկ կապ չի հաստատել ֆուտբոլիստի հետ, քանի որ երկու ակումբների միջև կա համաձայնություն՝ միմյանցից ֆուտբոլիստներ չգնել։ Դա կարող է լինել միայն մի շարք բացառիկ դեպքերում։
Ընդգծենք, որ իսպանական մամուլը վերջին շրջանում ակտիվորեն գրում է Ռամոսի՝ Ֆրանսիա տեղափոխության մասին։ Մադրիդյան թիմն ու Ռամոսը ամենայն հավանականությամբ չեն երկարաձգի պայմանագիրը։