Սարսափելի ավտովթար Երևանում. Mercedes-ը տապալել է «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյունն ու հայտնվել մայթին (ֆոտոշարք) Տիրան Խաչատրյանն ազատվեց ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից Ուսման վարձի զեղչերը ԵՊՀ-ում կրճատվել են, որոշ դեպքերում՝ հանվել. ԵՊՀ ՈւԽ-ն այդ մասին հայտնել է «ուրախությամբ» Անհայտ անձինք գիշերը մտել են Ալավերդու «Անկյուն+ 3» ՀԸ և թալանել այն․ նրանք արդեն երևի տեղավորել են գողոնը, իսկ ոստիկանները դեռ «ճանապարհին» են «Իսկանդեր»-ի մասին հայտարարությունը պատահական չէր. Նիկոլ Փաշինյանը բացահայտ պատվեր կատարեց, և Ռուսաստանը չի ների. քաղաքագետ Մարտի 1-ից Վրաստանը վերսկսում է օդային հաղորդակցությունը Հայաստանի հետ Բոլոր մեղավորներն ապրում են հանգիստ, իսկ բլուրում շատ մայրեր ու հայրեր, քույրեր ու եղբայրներ գրկում են տղաների շիրմաքարերը. զոհվածի մայր Գործարկվելու է ազդարարման շչակ. հորդորում ենք խուճապի չմատնվել. Երևանի քաղաքապետարան Փաշինյանն Օնիկ Գասպարյանին կատեգորիկ արգելել է «Իսկանդեր» կիրառել. Արամ Գաբրելիանովի հերթական ուշագրավ հայտարարությունը Դիտավորություն՝ կազմակերպված իշխանության կողմի՞ց. ինչո՞ւ հարձակվեցին լրագրողի վրա (տեսանյութեր)
Սարսափելի ավտովթար Երևանում. Mercedes-ը տապալել է «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյունն ու հայտնվել մայթին (ֆոտոշարք) Քլոե Քարդաշյանը լուսանկարել է իր մերկ հետույքը (ֆոտո) Տիրան Խաչատրյանն ազատվեց ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից Արման Թաթոյանի հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում Արձանագրենք, որ այս դեպքում Արմեն Սարգսյանը չկատարեց նզովյալի կամքը. Արփինե Հովհաննիսյան Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ հետևյալ հասցեներում Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ. News.am Փաշինյանի հայտարարությունը ծանրագույն հարվածի տակ է դնում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Աբովյան Պաշտոնաթողությունից առաջ Թորոսյանի գլխավորած նախարարությունը խոշոր պայմանագիր է կնքել կնոջ ընկերության հետ․ Irakanum.am Դաշտ գյուղի Մաշտոցի փողոցում գտնվող ջրանցքից քաղաքացու դի է հայտնաբերվել «Իսկանդեր»-ի մասին ապուշություն դուրս տալով՝ գերագույն վիժվածքը շանտաժ էր անում Ռուսաստանին. Միհրան Հակոբյան «Բարսելոնայում» խոսում են, որ առաջիկայում թիմ կհրավիրվի Հալանդ-Մբապպե զույգից ինչ-որ մեկը «Հայրենիքի փրկության շարժում»-ը հայտնում է, որ վաղը ավտոերթ տեղի կունենա. երթուղին հայտնի է Արմեն Սարգսյանը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները և դիմել է ՍԴ Ստեփանակերտցիների մի մասի կողմից առաջարկվող բնակարանային վարձերի չափերը ոչ միայն անտրամաբանական են, այլև հեռու են բարոյական նորմերից. Հարությունյան Եղանակն առաջիկա օրերին «Boeing 737-300»-ը պետք է թռչեր Ուկրաինա, սակայն անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք կատարել. «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» Կապիտուլյա՛նտ, քո հետևից գալու են՝ կամ ժողովուրդը, կամ օրենքը, կամ Աստված. Արմեն Աշոտյան «Վախճանվել» է Ռեգինա Պռազյանը. Hraparak.am Ուսման վարձի զեղչերը ԵՊՀ-ում կրճատվել են, որոշ դեպքերում՝ հանվել. ԵՊՀ ՈւԽ-ն այդ մասին հայտնել է «ուրախությամբ» Համահայկական դրամահավաքի միջոցով ձեռք բերված 105 ռոյալը կտեղադրվի Ծիծեռնակաբերդի բարձունքում Անհայտ անձինք գիշերը մտել են Ալավերդու «Անկյուն+ 3» ՀԸ և թալանել այն․ նրանք արդեն երևի տեղավորել են գողոնը, իսկ ոստիկանները դեռ «ճանապարհին» են «Մեկ կրակո՞ցը...10 տոկոսո՞վ... ներեցեք, սա լուրջ չէ․ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա. Yerevan.today Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռուստամ Մուրադովի հետ (տեսանյութ) Վազգեն Մանուկյանի հանդիպումը քաղաքացիների հետ՝ Ազատության հրապարակում. ՈւՂԻՂ «Իսկանդեր»-ի մասին հայտարարությունը պատահական չէր. Նիկոլ Փաշինյանը բացահայտ պատվեր կատարեց, և Ռուսաստանը չի ների. քաղաքագետ Զինծառայողի հարազատներից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու հերթական դեպք է բացահայտվել (տեսանյութ) Ադրբեջանը հաստատեց երեք հանքավայրերի շահագործման իրավունքը. Սարգիս Գրիգորյան Մեղավոր են բոլորը, բայց ոչ ինքը. թող 2 տարում գներ այն զենքը, որն իրեն դուր էր գալիս. Սոլովյովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը (տեսանյութ) «Կոշ» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի և յուրահատուկ թմրամիջոցի ներթափանցման փորձը Մարտի 1-ից Վրաստանը վերսկսում է օդային հաղորդակցությունը Հայաստանի հետ Փաշինյանի վրա «Իսկանդեր»-ը չի կրակել, ուրեմն ինչպե՞ս է նա 10% պայթելն արձանագրել. ԳՇ նախկին պետ. YerevanToday «Յուվենտուսը» մտադիր է երկարաձգել Ալվարո Մորատայի վարձակալության ժամկետը Երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչի հետևանքն է ֆեյքերի այս չդադարող շարքը. ապուշությա՞ն, անասնությա՞ն, թե՞ ստորության. Միքայել Մինասյան Բոլոր մեղավորներն ապրում են հանգիստ, իսկ բլուրում շատ մայրեր ու հայրեր, քույրեր ու եղբայրներ գրկում են տղաների շիրմաքարերը. զոհվածի մայր 2020թ.-ի հոկտեմբերի 16-ին Իրանի դեսպանը հանդիպե՞լ է արդյոք վարչապետի հետ. Ղազինյանն «Իսկանդեր»-ների սկանդալի ֆոնին մի քանի հարց է հղել Գործարկվելու է ազդարարման շչակ. հորդորում ենք խուճապի չմատնվել. Երևանի քաղաքապետարան «Յուվենտուսն» ամռանը կփորձի գնել Մանուել Լոկատելլիին Իսրայելում ունենք դեսպան, ում նկատմամբ իր իսկ երկրում գործ կա հարուցված. Սուրեն Սարգսյան Փաշինյանն Օնիկ Գասպարյանին կատեգորիկ արգելել է «Իսկանդեր» կիրառել. Արամ Գաբրելիանովի հերթական ուշագրավ հայտարարությունը «Մանչեսթեր Յունայթեդն» այլևս հետաքրքրված չէ Ջեյդոն Սանչոյի ծառայություններով Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի. ՌԴ Պետդումայի պաշտոնյա Տպավորություն է, որ վարչապետի և լրագրողի աթոռները զբաղեցնող զրուցակիցները չգիտեն, թե ինչի մասին են խոսում. ՊԲ նախկին խոսնակ Դիտավորություն՝ կազմակերպված իշխանության կողմի՞ց. ինչո՞ւ հարձակվեցին լրագրողի վրա (տեսանյութեր) Այս կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջ հանրային կարգը տապալել. ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն՝ ցուցարարներին Ավազակություն կատարած անձը տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մոտ 50 միլիոն դրամ և հեռանալիս նռնակ նետել Մի խումբ զինվորներ հրաժարվել են մեկնել մշտական տեղակայման վայրեր, մի քանիսն էլ՝ ինքնակամ լքել զորամասի տարածքը. նրանց փնտրում են. ՊՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կանխվել է դատապարտյալի փախուստի փորձը Էրբիլում տեղի է ունեցել ՀՀ պետական դրոշի օծման արարողությունը (լուսանկարներ) Պավլիկ Մանուկյանը՝ 10, Վարուժան Ավետիսյանը՝ 9.6, Սմբատ Բարսեղյանը 25 տարի դատապարտվեցին․ հրապարակվեց վճիռը (տեսանյութ) Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը. ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահը Փաշինյանին մեղադրել է ստախոսության մեջ Տնտեսագիտական համալսարանի ուսանողները բացեցին բուհի պահեստային մուտքի դուռը (տեսանյութ) Ոստիկանները հրելով հեռացնում են Տնտեսագիտական համալսարանի դիմաց ակցիա իրականացնող երիտասարդներին (տեսանյութ) «Ի՞նչ է նշանակում «ես իմ գործն եմ անում», Ցեղասպանության ժամանակ էլ էին ձեր նմաններն ասում՝ իրենց գործն են անում». ցուցարարը՝ ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ին (տեսանյութ) Կարո՞ղ եմ արդյոք ես կասկած հայտնել, որ ՀՀ բարձրագույն իշխանությունները 2 տարի միտումնավոր ոչնչացրել են հայկական կողմի անվտանգային համակարգերը. Հոխիկյան «Ուսանող, միացի՛ր». ակցիայի մասնակիցները մտան ԵՊՀ (տեսանյութ) Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդների անհնազանդության ակցիան՝ ուղիղ Նիկոլը հիստերիկացել է. «Սա իմ երկիրն է, ես եմ այստեղ ամեն ինչ որոշում, այլ ոչ թե երևանյան թափթփուկների մի խումբ». Գաբրիելյանով Հարգարժա՛ն Զինված ուժեր, դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ուր է ձեզ ներքաշել կապիտուլյանտը՝ իր այս գրառմամբ. Զաքարյան (լուսանկար) Ռուսական «կլիզման» չի ուշանա. Էդուարդ Շարմազանով Մեր հայրենակիցներին հորդորում եմ լինել զուսպ և որևէ դեպքում չխոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքը. Իվետա Տոնոյան Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել Գեղարքունիքում հարսանեկան արարողության ժամանակ կրակոցներ են հնչել «Плохому танцору, всегда яйца мешают». Ղարամյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ինչո՞ւ է Զարեհ Սինանյանը «հավաքագրում» ՌԴ քաղաքացիների տվյալները. «Իրավունք» «Պանդորայի արկղը» հենց Շուշիում է թաքնված. Մովսես Հակոբյան. «Իրավունք» Դավաճանական պարտություն և եղերական պատերազմ մարսողը Ամուլսար էլ կմարսի. Մարտիրոսյան Ատում եմ հազարավոր հերոսներին մսաղաց ուղարկած վիժվածքին, Արցախը թշնամուն վաճառած և այդ թշնամու կոշիկը լիզող սողունին. Ղազինյան Հիլարի Քլինթոնը գիրք է գրում, որը լույս կտեսնի այս տարի Փաշինյանի սկանդալային հայտարարությունը. Ռուսաստանը անորակ Իսկանդե՞ր է մատակարարել Հայաստանին (տեսանյութ) Շուտով կապիտուլյանտը ողորմելի հայացքով արդարանալու է. Մալյան (լուսանկար) Ռուսաստանի հետ հարաբերությունները երևի թե խոչընդոտում են Արցախը Արբեջանին վերջնական հանձնելուն, ուստի պետք է փչացնել. Կարապետյան (լուսանկար) Մեկ տարվա ընթացքում Սյունիքի մարզում բնակչության քանակը նվազել է 1300-ով․ մյուս մարզերում ևս տխուր պատկեր է. «Ժողովուրդ» Հայկ Մարությանը նոր ծրագիր ունի. ինչու է փորձում մտերմանալ ընդդիմադիրների հետ. «Ժողովուրդ» Արցախում պատերազմից հետո պաշտոններից ազատվածներին հետ են բերում. «Հրապարակ» «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. նոր նախարարը 1 միլիոնով կրճատել է. «Հրապարակ» Սասուն Միքայելյանը միայնակ է մնացել. «Հրապարակ» Ավելի քան 20 մլրդ դրամի վնաս պետությանը․ բյուջեն թալանած «մկները» անպատիժ են մնում. «Ժողովուրդ» Մինչ ավիացիայում սկանդալ է, Տաթեւիկ Ռևազյանը հանգստանում է Մալդիվներում. «Հրապարակ» Ավարտվել է Վանաձորի 18-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն դանակահարելու դեպքով քրգործի նախաքննությունը

Ինչպե՞ս չկարողացանք բռնել մեկ հոգու ձեռքը, որը երկու տարի շարունակ, բոլորիս աչքի առաջ, բանակցությունները տանում էր փակուղի ու պատերազմը դարձնում անխուսափելի․ Հովհաննիսյան

Ամենացավոտ հարցն է՝ ինչպես չկարողացանք բռնել ՄԵԿ հոգու ձեռքը, որը երկու տարի շարունակ, բոլորիս աչքի առաջ, բանակցությունները տանում էր փակուղի ու պատերազմը դարձնում անխուսափելի։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առնվազն 20-25 հոգի, երկու տարի շարունակ, գրեթե ամենօրյա ռեժիմով զգուշացրել է այս հեռանկարի մասին, բայց դա աղետալիորեն փոքր թիվ էր ու ի զորու չեղավ՝ բռնելու նրա ձեռքը, կանգնեցնելու ողբերգության թափանիվը։ Ինչու՞, որովհետև մենք՝ զգուշացնողներս, անհատներ էինք ընդամենը։ Իսկ ինստիտուտները, համակարգերը և հասարակությունը՝ որպես ինստիտուտ, չափից դուրս թույլ էին։

Անվտանգության խորհուրդ, ԱԱԾ, Բանակ, Արցախի իշխանություններ, ԱԺ իշխող խմբակցություն. ու՞ր էին այս ինստիտուտները։ Ո՞ւր էին այսօր տարբեր դահլիճներում իրենց պատռելով Նիկոլի հրաժարականը պահանջող մտավորականները։ Ու՞ր էին բուհերը, պրոֆեսորադասախոսական համայնքը, Ակադեմիան, ստեղծագործական միությունները։ Ո՞ւր էր առաջին քրիստոնյա հասարակությունը։Իմ նշած 20-25 հոգուն ամբողջ կյանքում հանգիստ չի տալու այդ միտքը՝ մենք գիտեինք, մենք ասում էին դրա մասին, մենք գոռում էին դրա մասին, բայց չկարողացանք տեղ հասցնել։ Եվ ինչ-որ մի ավել բան չարածի զգացումը մեզ միշտ ուղեկցելու է։

Չկրկնել պատմությունը

Հիմա, իհարկե, խոսողները շատ են, հայհոյողները՝ ավելի շատ, Նիկոլի հրաժարականը պահանջողները՝ անթիվ-անհամար։ Բայց այդ դժգոհությունն առայժմ չի ստանում ինստիտուցիոնալ տեսք և, նախադեպը ունենալով, կա մտավախություն, որ դարձյալ մեզ կարող է չհաջողվի կանգնեցնել հիմա էլ նո´ր ողբերգության անիվը։

Այս իրականության անբաժանելի մասն է նաև «Իմ քայլի» խմբակցությունը՝ որպես ինստիտուտ ու որպես ռումբ՝ պետության հիմքում։

Ու դարձյալ մի 20-25 հոգանոց անվանացանկ, ովքեր որևէ միավորի ներսում իրար հետ կապված չեն, գուցե ոմանք իրար նույնիսկ չեն ճանաչում, նախապես չեն պլանավորում ասելիքը, բայց գրեթե ամենօրյա ռեժիմով բավական գրագետ ներկայացնում են իրական վիճակը, ռիսկերը, ինչ պետք է անենք և ինչից պետք է խուսափենք։ Այդ 20-25 հոգին, ինչպես մինչ պատերազմը, այնպես էլ՝ այսօր, ասում են, բարձրաձայնում, գոռում, որ կանգնեցնել է պետք պետության քայքայման ընթացքը, և դա պետք է անել շատ արագ, և եթե դա չանենք, ապա ոչ թե հետո, այլ հենց այս տարի են լինելու նոր խոշոր ցնցումներ և կորուստներ։

Ու դարձյալ՝ նույն պատմությունը. թվում է, թե ասվում է, թվում է, թե ընկալվում է, թվում է՝ չլսելու ողբերգական նախադեպը կա, բայց միևնույն է՝ հանրային, զանգվածային ինքնապահպանման բնազդը չի սրվում։

Հետևություն՝ ուրեմն մի բան սխալ է արվում կամ կիսատ և (կամ) մեր դեմ իսկապես գործում է լավ կազմակերպված գործակալական ցանց, որն ազդեցիկ է, և որի խնդիրն է՝ թույլ չտալ, որ որևէ մեկը կանգնեցնի պետության քայքայումը։

Ասելիքի հստակություն. ճիշտ ձևակերպել ռիսկերը և կորուստները

Կա հրատապ չորս խնդիր.

Հայ ժողովրդին, հասարակության շերտերին ներկայացնել իրականությունը։

Ձևավորել նոր իշխանություն

Փորձել վերականգնել Հայաստան-սփյուռք-Արցախ միասնական համակարգը

Աշխատեցնել պետական համակարգը՝ սկսել աշխատել

Իմ տպավորությամբ՝ հասարակության նույնիսկ կրթված շերտերը լավ չեն պատկերացնում աղետի մասշտաբները՝ այն, որ հին Հայաստանը չկա, հին Արցախը չկա, և նույնիսկ չկա հին հայ ժողովուրդը, որը վերջին 30 տարիներին ուներ հաղթած և տարածաշրջանում ձայնի իրավունքով պետություն։

Հասարակության մեջ և նույնիսկ քաղաքական վերնախավում քչերն են հասկանում, որ հիմա գծագրվում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, գուցե՝ առաջիկա 100 տարվա համար։ Ու մենք ուշանում ենք, որովհետև պարտված և ծաղրի արժանացած իշխանությամբ մենք մեր շահը չենք կարողանալու պաշտպանել։ Մենք չենք կարող անմասն մնալ նոր Կովկասի ձևավորման պրոցեսին, բայց դա կարող ենք անել միայն նոր իշխանության պայմաններում, որը

ա/ Չի պարտվել Ալիևին

բ/ Կկարողանա Ռուսաստանի հետ նոր բովանդակության պայմանավորվածություններ ձեռք բերել

գ/ Կկարողանա խոսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ

դ/ Կկարողանա Իրանի հետ նոր հարաբերություններ ձևավորել

ե/ Կկարողանա Արևմուտքի հետ հարաբերություններ վերականգնել

Կա կարևորագույն խնդիր հայկական աշխարհում, որը միայն նոր իշխանությունը կարող է անել. պետք է անել ամեն ինչ, որպեսզի ողբը չդառնա հայ ժողովրդի նոր բրենդը։ Սա ուղղակի պետք է բացառել։ Պետությունը պետք է առաջինը հաղթահարի ողբի փուլը և պարտվածի հոգեբանությունը, որպեսզի հնարավորինս արագ այն հասնի սփյուռքին։ Բայց դա հնարավոր կլինի միայն նոր իշխանության պարագայում։

 

Պետք է պարզ հասկանալ Փաշինյանի աջակցության համակարգը.

Ալիևը

Էրդողանը

«Իմ քայլը»

Հասարակության նվազ կրթված շերտը

Առանց հստակությունների և անծրագիր ընդդիմությունը

Ալիևի, Էրդողանի ու հասարակության նվազ կրթված շերտի հետ առայժմ ոչինչ չենք կարող անել։ Սա պետք է ընդունել որպես փաստ։ «Իմ քայլի» հետ պետք է փոխել աշխատանքի սկզբունքը։ Դադարեցնել է պետք բոլոր բանակցությունները՝ համոզելու, առաջարկելու պրոցեսը, որը հիմա կա։ Դա արդեն ինքնախաբեություն է։ Պետք է ուղղակի մեծացնել հանրային ճնշումը, և ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ «Իմ քայլը» կամ Իմ քայլից ինքնուրույն գան բանակցությունների։

Կծագի հարց՝ ինչպես մեծացնել հանրային ճնշումները։ Դա էլ վերջին կետն է. պետք է էականորեն փոխել հարթակի կարգավիճակը՝ անցում կատարել Փաշինյանի ընդդիմությունից՝ Փաշինյանին այլընտրանք կարգավիճակի։ Սա 2-3 շաբաթում կարելի է անել։ Հարթակն իր մի կարևոր ֆունկցիան կատարել է՝ «Մերժիր Նիկոլին»-ը դարձել է համընդհանուր բանաձև, բայց այն իրացնելու համար պետք է հանրությանը ներկայացնել առկա իրականության այլընտրանքը՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական ծրագիր։ Անելիքի հստակությամբ, ներկա անհույս վիճակին այլընտրանք դարձած հարթակը այդ դեպքում կստանա ամենակարևոր ու վճռական դաշնակցին՝ պետական համակարգը, ուժայիններին ու մշտապես դիտորդ հասարակության շերտերին։ Պետք է հստակ ներկայացնել փոփոխությունների բացակայության դեպքում երկրի քայքայման հեռանկարն ու զուգահեռ, նույնքան հստակ, ներկայացնել անելիքը՝ դրանից խուսափելու համար։

Շարունակելի

 

դիտվել է 136 անգամ
Սարսափելի ավտովթար Երևանում. Mercedes-ը տապալել է «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյունն ու հայտնվել մայթին (ֆոտոշարք) Քլոե Քարդաշյանը լուսանկարել է իր մերկ հետույքը (ֆոտո) Տիրան Խաչատրյանն ազատվեց ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից Արման Թաթոյանի հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում Արձանագրենք, որ այս դեպքում Արմեն Սարգսյանը չկատարեց նզովյալի կամքը. Արփինե Հովհաննիսյան Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ հետևյալ հասցեներում Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ. News.am Փաշինյանի հայտարարությունը ծանրագույն հարվածի տակ է դնում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Աբովյան Պաշտոնաթողությունից առաջ Թորոսյանի գլխավորած նախարարությունը խոշոր պայմանագիր է կնքել կնոջ ընկերության հետ․ Irakanum.am Դաշտ գյուղի Մաշտոցի փողոցում գտնվող ջրանցքից քաղաքացու դի է հայտնաբերվել «Իսկանդեր»-ի մասին ապուշություն դուրս տալով՝ գերագույն վիժվածքը շանտաժ էր անում Ռուսաստանին. Միհրան Հակոբյան «Բարսելոնայում» խոսում են, որ առաջիկայում թիմ կհրավիրվի Հալանդ-Մբապպե զույգից ինչ-որ մեկը «Հայրենիքի փրկության շարժում»-ը հայտնում է, որ վաղը ավտոերթ տեղի կունենա. երթուղին հայտնի է Արմեն Սարգսյանը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները և դիմել է ՍԴ Ստեփանակերտցիների մի մասի կողմից առաջարկվող բնակարանային վարձերի չափերը ոչ միայն անտրամաբանական են, այլև հեռու են բարոյական նորմերից. Հարությունյան Եղանակն առաջիկա օրերին «Boeing 737-300»-ը պետք է թռչեր Ուկրաինա, սակայն անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք կատարել. «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» Կապիտուլյա՛նտ, քո հետևից գալու են՝ կամ ժողովուրդը, կամ օրենքը, կամ Աստված. Արմեն Աշոտյան «Վախճանվել» է Ռեգինա Պռազյանը. Hraparak.am Ուսման վարձի զեղչերը ԵՊՀ-ում կրճատվել են, որոշ դեպքերում՝ հանվել. ԵՊՀ ՈւԽ-ն այդ մասին հայտնել է «ուրախությամբ» Համահայկական դրամահավաքի միջոցով ձեռք բերված 105 ռոյալը կտեղադրվի Ծիծեռնակաբերդի բարձունքում Անհայտ անձինք գիշերը մտել են Ալավերդու «Անկյուն+ 3» ՀԸ և թալանել այն․ նրանք արդեն երևի տեղավորել են գողոնը, իսկ ոստիկանները դեռ «ճանապարհին» են «Մեկ կրակո՞ցը...10 տոկոսո՞վ... ներեցեք, սա լուրջ չէ․ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա. Yerevan.today Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռուստամ Մուրադովի հետ (տեսանյութ) Վազգեն Մանուկյանի հանդիպումը քաղաքացիների հետ՝ Ազատության հրապարակում. ՈւՂԻՂ «Իսկանդեր»-ի մասին հայտարարությունը պատահական չէր. Նիկոլ Փաշինյանը բացահայտ պատվեր կատարեց, և Ռուսաստանը չի ների. քաղաքագետ Զինծառայողի հարազատներից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու հերթական դեպք է բացահայտվել (տեսանյութ) Ադրբեջանը հաստատեց երեք հանքավայրերի շահագործման իրավունքը. Սարգիս Գրիգորյան Մեղավոր են բոլորը, բայց ոչ ինքը. թող 2 տարում գներ այն զենքը, որն իրեն դուր էր գալիս. Սոլովյովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը (տեսանյութ) «Կոշ» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի և յուրահատուկ թմրամիջոցի ներթափանցման փորձը Մարտի 1-ից Վրաստանը վերսկսում է օդային հաղորդակցությունը Հայաստանի հետ Փաշինյանի վրա «Իսկանդեր»-ը չի կրակել, ուրեմն ինչպե՞ս է նա 10% պայթելն արձանագրել. ԳՇ նախկին պետ. YerevanToday «Յուվենտուսը» մտադիր է երկարաձգել Ալվարո Մորատայի վարձակալության ժամկետը Երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչի հետևանքն է ֆեյքերի այս չդադարող շարքը. ապուշությա՞ն, անասնությա՞ն, թե՞ ստորության. Միքայել Մինասյան Բոլոր մեղավորներն ապրում են հանգիստ, իսկ բլուրում շատ մայրեր ու հայրեր, քույրեր ու եղբայրներ գրկում են տղաների շիրմաքարերը. զոհվածի մայր 2020թ.-ի հոկտեմբերի 16-ին Իրանի դեսպանը հանդիպե՞լ է արդյոք վարչապետի հետ. Ղազինյանն «Իսկանդեր»-ների սկանդալի ֆոնին մի քանի հարց է հղել Գործարկվելու է ազդարարման շչակ. հորդորում ենք խուճապի չմատնվել. Երևանի քաղաքապետարան «Յուվենտուսն» ամռանը կփորձի գնել Մանուել Լոկատելլիին Իսրայելում ունենք դեսպան, ում նկատմամբ իր իսկ երկրում գործ կա հարուցված. Սուրեն Սարգսյան Փաշինյանն Օնիկ Գասպարյանին կատեգորիկ արգելել է «Իսկանդեր» կիրառել. Արամ Գաբրելիանովի հերթական ուշագրավ հայտարարությունը «Մանչեսթեր Յունայթեդն» այլևս հետաքրքրված չէ Ջեյդոն Սանչոյի ծառայություններով Փաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի. ՌԴ Պետդումայի պաշտոնյա Տպավորություն է, որ վարչապետի և լրագրողի աթոռները զբաղեցնող զրուցակիցները չգիտեն, թե ինչի մասին են խոսում. ՊԲ նախկին խոսնակ Դիտավորություն՝ կազմակերպված իշխանության կողմի՞ց. ինչո՞ւ հարձակվեցին լրագրողի վրա (տեսանյութեր) Այս կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջ հանրային կարգը տապալել. ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն՝ ցուցարարներին Ավազակություն կատարած անձը տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մոտ 50 միլիոն դրամ և հեռանալիս նռնակ նետել Մի խումբ զինվորներ հրաժարվել են մեկնել մշտական տեղակայման վայրեր, մի քանիսն էլ՝ ինքնակամ լքել զորամասի տարածքը. նրանց փնտրում են. ՊՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կանխվել է դատապարտյալի փախուստի փորձը Էրբիլում տեղի է ունեցել ՀՀ պետական դրոշի օծման արարողությունը (լուսանկարներ) Պավլիկ Մանուկյանը՝ 10, Վարուժան Ավետիսյանը՝ 9.6, Սմբատ Բարսեղյանը 25 տարի դատապարտվեցին․ հրապարակվեց վճիռը (տեսանյութ) Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը. ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահը Փաշինյանին մեղադրել է ստախոսության մեջ Տնտեսագիտական համալսարանի ուսանողները բացեցին բուհի պահեստային մուտքի դուռը (տեսանյութ) Ոստիկանները հրելով հեռացնում են Տնտեսագիտական համալսարանի դիմաց ակցիա իրականացնող երիտասարդներին (տեսանյութ) «Ի՞նչ է նշանակում «ես իմ գործն եմ անում», Ցեղասպանության ժամանակ էլ էին ձեր նմաններն ասում՝ իրենց գործն են անում». ցուցարարը՝ ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ին (տեսանյութ) Կարո՞ղ եմ արդյոք ես կասկած հայտնել, որ ՀՀ բարձրագույն իշխանությունները 2 տարի միտումնավոր ոչնչացրել են հայկական կողմի անվտանգային համակարգերը. Հոխիկյան «Ուսանող, միացի՛ր». ակցիայի մասնակիցները մտան ԵՊՀ (տեսանյութ) Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդների անհնազանդության ակցիան՝ ուղիղ Նիկոլը հիստերիկացել է. «Սա իմ երկիրն է, ես եմ այստեղ ամեն ինչ որոշում, այլ ոչ թե երևանյան թափթփուկների մի խումբ». Գաբրիելյանով Հարգարժա՛ն Զինված ուժեր, դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ուր է ձեզ ներքաշել կապիտուլյանտը՝ իր այս գրառմամբ. Զաքարյան (լուսանկար) Ռուսական «կլիզման» չի ուշանա. Էդուարդ Շարմազանով Մեր հայրենակիցներին հորդորում եմ լինել զուսպ և որևէ դեպքում չխոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքը. Իվետա Տոնոյան Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել Գեղարքունիքում հարսանեկան արարողության ժամանակ կրակոցներ են հնչել «Плохому танцору, всегда яйца мешают». Ղարամյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ինչո՞ւ է Զարեհ Սինանյանը «հավաքագրում» ՌԴ քաղաքացիների տվյալները. «Իրավունք» «Պանդորայի արկղը» հենց Շուշիում է թաքնված. Մովսես Հակոբյան. «Իրավունք» Դավաճանական պարտություն և եղերական պատերազմ մարսողը Ամուլսար էլ կմարսի. Մարտիրոսյան Ատում եմ հազարավոր հերոսներին մսաղաց ուղարկած վիժվածքին, Արցախը թշնամուն վաճառած և այդ թշնամու կոշիկը լիզող սողունին. Ղազինյան Հիլարի Քլինթոնը գիրք է գրում, որը լույս կտեսնի այս տարի Փաշինյանի սկանդալային հայտարարությունը. Ռուսաստանը անորակ Իսկանդե՞ր է մատակարարել Հայաստանին (տեսանյութ) Շուտով կապիտուլյանտը ողորմելի հայացքով արդարանալու է. Մալյան (լուսանկար) Ռուսաստանի հետ հարաբերությունները երևի թե խոչընդոտում են Արցախը Արբեջանին վերջնական հանձնելուն, ուստի պետք է փչացնել. Կարապետյան (լուսանկար) Մեկ տարվա ընթացքում Սյունիքի մարզում բնակչության քանակը նվազել է 1300-ով․ մյուս մարզերում ևս տխուր պատկեր է. «Ժողովուրդ» Հայկ Մարությանը նոր ծրագիր ունի. ինչու է փորձում մտերմանալ ընդդիմադիրների հետ. «Ժողովուրդ» Արցախում պատերազմից հետո պաշտոններից ազատվածներին հետ են բերում. «Հրապարակ» «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. նոր նախարարը 1 միլիոնով կրճատել է. «Հրապարակ» Սասուն Միքայելյանը միայնակ է մնացել. «Հրապարակ» Ավելի քան 20 մլրդ դրամի վնաս պետությանը․ բյուջեն թալանած «մկները» անպատիժ են մնում. «Ժողովուրդ» Մինչ ավիացիայում սկանդալ է, Տաթեւիկ Ռևազյանը հանգստանում է Մալդիվներում. «Հրապարակ» Ավարտվել է Վանաձորի 18-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն դանակահարելու դեպքով քրգործի նախաքննությունը
website by Sargssyan