Ռոբերտ Լևանդովսկին հերթական ֆանտաստիկ ու պատմական ռեկորդն է սահմանել

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հերթական ֆանտաստիկ ցուցանիշն է գրանցել։
Լևանդովսկին դարձել է Գերմանիայի բունդեսլիգայի առաջին ֆուտբոլիստը, ով մրցաշրջանի առաջին մասում դարձել է 21 գոլի հեղինակ։ Մյունխենյան ակումբի հարձակվողն այս ցուցանիշը գրանցել է 15 խաղում։
Պետք է նշել, որ եվրոպական ֆուտբոլային առաջնության առաջին շրջանը բաղկացած է 18 խաղից։ Լևանդովսկին այդ ցուցանիշը գրանցել է դեռ 3 խաղ պակաս։