Գերմանիան անդրադարձել է Ալեքսանդր Նավալնիի ձերբակալությանը

Այս թեմայով
Գերմանիան, որտեղից բուժում ստանալուց հետո վերադարձավ Ալեքսեյ Նավալնին, արձագանքել է Նավալնու ձերբակալությանը: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը կրկնեց այլ երկրների կոչը ՝ ազատ արձակել ռուս Հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադրին, ով ձերբակալվել է «Շերեմեդևո» օդանավակայանում:
Քրեակատարողական դաշնային ծառայությունը նախապես հայտարարել էր, որ նախատեսում է Նավալնուն ձերբակալել,քանի որ դատարանը պետք է որոշի պայմանական պատիժը իրական պատիժով փոխարինելու հարցը: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Նավալնիին ազատ արձակելու կոչ են արել ԱՄՆ Պետդեպարտամենտը, Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելը, եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ և արտաքին գործերի նախարարներ: