Եվս մեկ հայազգի պաշտոնյա` ԱՄՆ նախագահի աշխատակազմում

ԱՄՆ նախագահ Բայդենը Բնապահպանության և կլիմայական հարցերով խորհրդական կնշանակի Ջեֆ Մարությանին:
Այս մասին հայտնի է դարձել այսօր: Ջեֆ Մարությանը կդառնա հերթական հայազգի գործիչը, որը պաշտոն կզբաղեցնի Բայդենի վարչակազմում:
Նշվում է, որ Մարությանը հեռացել է Տրանսպորտային վարչության շրջանային վարչության (DDOT) տնօրենի պաշտոնից, որպեսզի միանա Բայդենի վարչակազմի կլիմայի թիմին: