Հազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, գերիներ ունես, քեզ ու ժողովրդիդ ինչ ասես ասում է Ալիևը, իսկ դու հետը հաց ես կիսում. Ֆարմանյանը՝ Փաշինյանի և Ալիևի մոսկովյան ճաշի մասին (տեսանյութ)

Այս թեմայով
- Փաշինյանի արկածախնդրությունը երբեմն ցանկալի արդյունքների էլ է բերում․ Ֆարմանյան
- Ոչ՛ իմ, ո՛չ քրոջս և ո՛չ էլ նրա փաստաբանների կողմից ծիծաղաշարժ այս սերիալի վերաբերյալ այլևս որևէ արձագանք չի լինելու. Ֆարմանյան
- Ինչի՞ համար է դատախազության այս թատրոնը․ Ֆարմանյան
- Հերքում եմ որևէ կասկած, թե այդ պաշտոնյան կարող էր Արթուր Դավթյանը լինել, ոչ, նա ձեզ չի դավաճանել, դեռ. Սամվել Ֆարմանյանը՝ մարզասրահում իրեն մոտեցած անձի մասին
«Ինձ ճանաչողերը գիտեն՝ անգամ ինձ անիծողին կհանդուրժեմ, նրան չեմ վիրավորի: Քաղաքականությունը ես այդպես եմ տեսնում:
Բայց Նիկոլը ցանկացածին հունից կհանի: Իսկական փալաս, անարժանապատիվ ու անինքնասեր մի ոչնչություն, որ սեփական անձով տրորում է մի ողջ ժողովրդի պատիվը... Հազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, 21-րդ դարում գերիներ ունես, ամեն օր քեզ ու քո ժողովրդի մասին ինչ ասես ասում է, իսկ դու նստում, հետը ճաշում ես, հաց ես կիսում: Թու՜ քեզ… հարամ, անթասիբ, անողնաշար կենդանի:
Հ.Գ. Ու պետք չէ հիմար լոլոներ կարդալ դիվանագիտական արարողակարգի և այլնի մասին, թե հանդիպման կազմակերպիչ կողմն է սահմանում հանդիպման ծրագիրն ու դետալները: Հարյուր նման հանդիպման եմ ներկա եղել, մասնակցել նման հանդիպումների ծրագրերը կազմելուն: Կազմակերպիչը կարող է առաջարկել, բայց համաձայնություն տալիս են հանդիպման կողմերը»,- գրել է Ֆարմանյանը: