Պայքարն ընթանում էր յուրաքանչյուր կետի, ստորակետի համար. Պուտինը պատմել է Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մանրամասների մասին (տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում պատմել է 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունման մանրամասները:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ բոլոր որոշումներն ընդունվել են անմիջականորեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ, իսկ հայտարարության տեքստը նախապես չի պատրաստվել:
Պուտինը նշել է նաև, որ որոշումը պետք է կայացվեր, և ավելացրել է, որ եղած պայմաններում «պայքարը երկու կողմերից էլ ընթանում էր յուրաքանչյուր արտահայտության, յուրաքանչյուր կետի, կարելի է ասել ՝ յուրաքանչյուր ստորակետի համար»: