Այսօր Դավիթ Ամալյանի զոհված որդին՝ Վարդանը, կդառնար 20 տարեկան (լուսանկար)
Այսօր՝ հուվարի 18-ին երգիչ-երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի ավագ որդու՝ հայրենիքի համար մղվող մարտերում զոհված Վարդան Ամալյանի ծննդյան օրն է։
Նա ծնվել է 2001 թվականի և այսօր կդառնար 20 տարեկան։ Ըստ տեղեկությունների՝ Վարդան Ամալյանը նախորդ տարի ամռանն էր զորակոչվել բանակ և զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։
Դավիթ Ամալյանը 1990-1994 թվականներին ծառայել է «Ազգային լեգեոն» ջոկատում և կամավորական ջոկատի կազմում մասնակցել է արցախյան ազատամարտին Դուշման Վարդանի հետ: Հրամանատարի պատվին էլ իր ավագ որդուն կոչել էր Վարդան։
Ամալյանը կորցրել էր ընկեր Վարդանին, կորցրեց նաև որդի Վարդանին․․․