Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Վազող տողեր

Ազգային համաձայնությամբ Նիկոլը և ոհմակը պետք է պատժվեն. Միքայել Մինասյան

Պետական ու ազգային այս դեֆոլտը ես չեմ կարող մարսել ու իմ պայքարից հետ չեմ կանգնելու։ Ես այլևս կորցնելու ոչինչ չունեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:


«Ժողովրդի թշնամիներն ու մեր պայքարը

Այդ առաջ էր, որ նիկոլենք ներկապնակը դարձրել էին սև ու սպիտակ։ Հիմա նույնիսկ դա չկա։ Նրանք՝ որպես քաղաքական ուժ, իրողություն կամ գույն, այլևս գոյություն չունեն։

Կա Հայաստան, հայեր, հայկական կուսակցություններ՝ հին ու նոր, բազմամարդ կամ մեկ մարդու, խորհրդարանական ու արտախորհրդարանական, և կան նիկոլենք՝ ժողովրդի թշնամիները:

Իսկ ժողովրդի թշնամու հետ չեն բանակցում, նրա հետ չեն պայմանավորվում, նրա ձեռքը չեն սեղմում, նրա հետ չեն հանդիպում։ Ու բոլոր այն ուժերը, որոնք մասնակցում են ժողովրդի թշնամիների բեմադրած «քաղաքական կոնսուլտացիաներ» թատրոնին, ինձ համար ինքնաբերաբար դառնում են նիկոլական, այսինքն՝ ժողովրդի թշնամի։

Որպեսզի պարզ ու հստակ լինի. ազգի դավաճանների հետ բանակցել չկա՛, գործընթաց քննարկել չկա՛, ձեռք սեղմել ու մարդատեղ դնել չկա՛։ Ով դնի՝ ազգի դավաճան է։ Վերջ։

Հիմա Արարատ «Օմեգա» Միրզոյանի մասին։ Ես գիտեմ, որ շատերը շոկի մեջ են։ Ես՝ նույնպես, երբ իմացա մանրամասները։ Ես կարծում էի, որ հայ ժողովրդի պատմության սև ու մութ էջերը, որտեղ կային պարտություն, թշնամական դավեր, գործակալներ ու դավաճաններ, իմ կյանքում կլինի որպես զուտ գրականություն և պատմություն։ Ցավոք, այն, ինչ գիտեինք դասագրքերից, տեսանք սեփական աչքերով։ Այն, ինչ թվում էր միջնադարյան խավարի, անիշխանության ամոթալի հետևանքներ, սեփական փորձով զգացինք մեր ու մեր հայրենիքի վրա՝ այսօր։

Ու հիմա մենք բոլորս կարող ենք պատկերացնել, թե ով և ինչպես հանձնեց Անին, ինչպես կործանվեց Կիլիկիան, ինչու ողբով իր պատումն ավարտեց Խորենացին, ինչու մեկուսացավ Կոմիտասը, ինչպես մեր Մեծ Հայքը ծվեն ծվեն եղավ՝ պարսիկների, բյուզանդացիների, օսմանցիների միջև։

Դա արեցին բոլոր ժամանակների նիկոլները՝ աննաների, արարատները՝ մխիթարների, ալենները՝ հովոների հետ։ Նրանք տարբեր ժամանակներում կրել են տարբեր անուններ։ Նրանց դավաճանածն էլ ունեցել է տարբեր անվանումներ։ Սկզբում Անին էր, հիմա՝ Շուշին։

Այս գիտակցումը կարող էր սխալները ուղղելու նորի սկիզբ դառնար, եթե չլիներ մի սոսկալի հանգամանք. մենք հասկացել ենք՝ ինչ է տեղի ունեցել, հասկացել ենք` ովքեր են այս տականքները և համակերպվել ենք և՛ իրավիճակի հետ և՛ նրանց գոյության։

Ինձ սարսափեցնում է մեր հավաքական լռությունն ու անտարբերությունը թափված երիտասարդ արյան նկատմամբ։ 21-րդ դարում ուղիղ եթերով ու բոլորի աչքի առաջ, մի ամբողջ ժողովրդի խաբելով, զավակներին տարել են թուրքի յաթաղանի տակ կոտորել ու դրանից հետո անխռով փորձում են ապրել և իշխել Հայաստանում: Եթե դուք դա կարդայիք պատմության դասագրքում, կհասկանայի՞ք։ Կարծում եմ՝ ոչ։

Իսկ հիմա հենց դա՛ է տեղի ունենում։ Անտարբերություն և ամոթալի անգործունեություն։ Այսպիսի հավաքական իռացիոնալիզմն ու անթասիբությունը, հավատացե՛ք, իսկապես արտառոց է ցանկացած ժամանակաշրջանի ցանկացած ժողովրդի համար։

Ես վստահ եմ, որ հրապարակելով Արարատ Միրզոյանի կրկնագործակալ լինելու փաստաթուղթը՝ ես արել եմ ոչ ճիշտ, ոչ էլ սխալ, այլ՝ անհրաժեշտ և արդար բան:

Գուցե հակադարձեք, որ պետության շահը չի ենթադրում գործակալական ցանցի լյուստրացիա։ Բայց պետություն այլևս չկա։ Չկա իշխանություն ու այդ և մի շարք այլ պատճառներով չկա ընդդիմություն։ Ցավոք, չկա նաև ապստամբություն: Կա արնահոսող, անտեր երկիր, որ պատանդ է դավաճանների ու մարդասպանների ձեռքում, որոնց հանդուրժում են ցավից կուրացածները, տգիտությունից խլացածները և պատասխանատվությունից վախեցողները։

Պետական ու ազգային այս դեֆոլտը ես չեմ կարող մարսել ու իմ պայքարից հետ չեմ կանգնելու։ Ես այլևս կորցնելու ոչինչ չունեմ։ Առաջ ունեի, որովհետև ունեինք պետություն, որի շահը վեր էր ամեն ինչից ու ամենքից: Բայց այլևս պետություն չունենք: Եվ պետությունը վերականգնելու համար հայ ժողովուրդը պետք է անի ընդամենը մեկ քայլ. ոնց բերել ու պահել է նիկոլներին, այդպես էլ պիտի հեռացնի:

Ժողովրդական սերը պիտի դառնա ժողովրդական ատելություն, ժողովրդի քվեն պիտի վերցվի և ազգային համաձայնությամբ Նիկոլը և ոհմակը պիտք է պատժվեն: Եվ ժողովուրդը պիտի ընդունի՝ սխալվել է և իրեն իշխանավոր կարգել ժողովրդի թշնամիներին: Ու երբեք, երբեք 2018-2020 թթ. չպիտի մոռացվեն։

Ամեն անգամ, երբ մոռանաք ու փորձեք համակերպվել, հիշեք, որ ծափահարում էիք ու կանչում էիք մարդուն, ով զոհեց մեր տղերքին, ծախեց մեր հայրենիքը, հանձնեց մեր գյուղերը։ Ամեն անգամ, երբ վճարում եք հարկեր, հիշեք, որ այդ փողերով թուրքի լամուկը մարդ էր պահում, որ իր ընտանիքը պաշտպանի և իր տունը մաքրի։ Ամեն անգամ, երբ խոսում եք հների, նորերի և ապագայի մասին, հիշեք, որ աշխարհը զարմացած մեզ էր նայում ու լավագույն դեպքում՝ հեգնում։

Ես նկատում եմ, որ աստիճանաբար ռեինկարնացիա է լինում «ժողովրդի թշնամի» արտահայտությունը։ Ցավոք, ի տարբերություն 20-րդ դարի, այս դեպքում, գործ ունենք իսկապես ժողովրդի ու պետության թշնամիների հետ՝ բառի ամենաուղիղ իմաստով։

Ու որքան գնում է ժամանակը, այդ թշնամիների ցանկն ավելանում է։ Որքան երկար մնան նիկոլենք իշխանության, այնքան երկար նրանց սերունդները կկրեն «ժողովրդի թշնամու» պիտակը։ Իսկ այդ ցանկում միայն Նիկոլը, Աննան, Արարատը չեն։

Ցանկը՝ շարունակելի…

Մնացածը՝ շուտով»,- գրել է նա։