Ինդոնեզիայում երկրաշարժի և ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասավ 96-ի
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու երկրաշարժի զոհերի և Կալիմանտանի ջրհեղեղի զոհերի ընդհանուր թիվը հասել է 96-ի: Այս մասին տեղեկանումեք Ria.ru կայքից:
70 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները: Ավելի վաղ Sinhua գործակալությունը հայտնել էր երկրաշարժի 78 զոհի մասին:
Ընդգծենք, որ Ինդոնեզիայի Արևմտյան Սուլավեսի նահանգում 6,2 բալ ուժգնությամբ երկրաշարժի զոհ է դարձել 81 մարդ, եւս 15 մարդ զոհվել է Հարավային Կալիմանտան նահանգում ջրհեղեղի պատճառով:
Երկրաշարժը վնաս է հասցրել և քանդել ավելի քան 1115 կառույց: