Մորթվեցին տղամարդիկ եւ կանայք, դատարկվեցին գյուղեր, քաղաքներ, իսկ Ս. Թանկյանը երջանիկ ապրում է իր ռանչոյում. Մ. Մինասյան
Սերժը եկավ՝ իր հետ բերելով նույնը, ինչ եղել էր 100 տարի առաջ, որովհետեւ հեղափոխության արդյունքում կատարվեց նույն ցեղասպանությունը՝ ուրիշ ձեւով. խոնարհվեցին եկեղեցիները, թալանվեցին վանքերը, սպանվեցին հայեր, մորթվեցին եւ գլխատվեցին տղամարդիկ եւ կանայք, դատարկվեցին գյուղեր եւ քաղաքներ, նույնիսկ գերեզմաններ, իսկ Սերժ Թանկյանը երջանիկ շարունակում է ապրել իր ռանչոյում: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը. փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին» տեսանյութում ասում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։