Արարատ Միրզոյանն արձագանքել է փաստաթղթի հետ կապված լուրին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքել է Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստաթղթին։ Նա այն անվանել է ցնդաբանություն։ Արարատ Միրզոյանը մասնավորապես ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մ.Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար։