Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք․ Վազգեն Մանուկյան
Այսօր՝ հունվարի 16-ին, Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Հայրենիքի փրկության» շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ արտասահմանցի և մեր պաշտոնյաների հայտարարություններից ապացուցված է համարում, որ հնարավոր էր և պետք էր պատերազմն ավելի շուտ կանգնեցնել։
«Երկրորդը, որն ապացուցված է՝ եթե մեր բանակը պատերազմին պատրաստ լիներ, ամուր դիրքերը մենք կկարողանայինք պահել: Հաջորդը՝ նույնիսկ այդ աննպաստ պայմաններում, եթե հիմար հրամաններ չլինեին, լիներ կարգ ու կանոն և բանակի աշխատանքը համակարգված լիներ՝ մենք այդ կորուստները չէինք ունենա:
Հաջորդը՝ մի քանի օրից, երբ պատերազմը վատ ընթացքով էր գնում և պետք էր, և հնարավոր էր կանգնեցել պատերազմը:
Առաջարկներ եղել են և մենք պատերազմը կարող էինք կանգնեցնել ավելի շուտ և ավելի քիչ կորուստներով: Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք՝ դավաճանության, թե հիմարության պատճառով, դա առանձին հարց»,- ասաց Մանուկյանը: