Քրիստաին Էրիկսենը ցանկանում է հեռանալ «Ինտերից»
Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ցանկանում է հեռանալ ակումբից։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Դանիացին ցանկություն է հայտնել վերադառնալ Անգլիայի առաջնություն։ Նա դեմ չէ նաև իր նախկին թիմ՝ «Տոտենհեմ» վերադարձին։ Ընդգծենք, որ Էրիկսենի ու միլանյան թիմի մարզիչ Անտոնիո Կոնտեի հարաբերությունները լարված են։
Դանիացին ստանում է շատ քիչ խաղաժամանակ։