Ուկրաինան արգելել է, որպեսզի իր երկրում ծառայությունները մատուցվեն ռուսաց լեզվով
Ուկրաինայում ուժի մեջ է մտել «Ուկրաինական լեզվի ՝ որպես պետական լեզվի գործառույթն ապահովելու մասին» օրենքը։
Փաստաթղթի համաձայն՝ ծառայությունների բոլոր ոլորտները վերջապես պետք է անցնեն ուկրաիներենի: Սա վերաբերում է ոչ միայն առևտրի ոլորտին, այլ նաև ծառայություններ մատուցող այլ ընկերություններին: Ծառայության համար հնարավոր կլինի անցնել այլ լեզվի՝ միայն հաճախորդի պահանջով:
Նորամուծությունը ենթադրում է, որ հնարավոր կլինի բողոքել ռուսերենով մատուցվող ծառայությունների համար։ Բացի այդ, նոր կարգը խախտելու համար նախատեսվում են տուգանքներ: