Հնդկաստանում ևս սկսվեց կորոնավիրուսի դեմ լայնամասշտաբ պատվաստումը

Այս թեմայով
- Շվեյցարիայում «COVID-1»-ի դեմ պատվաստումից հետո 16 մարդ է մահացել
- Հնդկաստանում ծնողները վաճառել են իրենց դստերը՝ ավելի մեծ երեխայի բուժման գումարը վճարելու համար
- Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 283 և մահվան 7 դեպք
- Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4349 պացիենտ. ԱՆ
Այսօրվանից Հնդկաստանում սկսվել է մասշտաբային պատվաստում կորոնավիրուսի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ծրագիրը նախաձեռնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որը հեռահաղորդակցման միջոցով նախաձեռնել է համահնդկական պատվաստումների արշավ:
Նա ընդգծել է, որ պատվաստանյութի մշակման համար սովորաբար տարիներ են պահանջվում, սակայն այդքան կարճ ժամանակահատվածում պատրաստ է ոչ թե մեկ, այլ երկու պատվաստանյութ: Առաջին փուլում պատվաստանյութ կստանան շուրջ 30 միլիոն բուժաշխատող և նրանք, ովքեր օգնում են բժիշկներին կորոնավիրուսի դեմ պայքարում ՝ ոստիկանությունն ու արտակարգ իրավիճակների աշխատակիցները: