Վազգեն Մանուկյանին ամոթանք տալու փոխարեն ինքներդ ամաչե´ք, որ կեղծ բարեպաշտություն եք խաղում․ Հայկ Մարտիրոսյան

Այս թեմայով
- Դավաճանական պարտություն և եղերական պատերազմ մարսողը Ամուլսար էլ կմարսի. Մարտիրոսյան
- Ջալալ ջան, ո՞ւր ես, կա՞ս, ասելիք չունե՞ս. Հայկ Մարտիրոսյան
- Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, Հայաստանի համար սարսափելի վատ, պատմական մակարդակի վատ պայմանավորվածություններ են ձեռք բերվելու. Մարտիրոսյան
- Պատրաստվում է կապիտուլիացիայի և Հայաստանի կողմից հանձնված սեփական սահմանները ճանաչելու ակտի ստորագրում` այս աննախադեպ դավաճանի կողմից
Հարգելի սուտ քաղաքակիրթներ. (խոսքիցս բացառություն եմ անում միայն Արման Թաթոյանի համար, որովհետև գործում և խոսում է ի պաշտոնե) Վազգեն Մանուկյանը քաղաքական պայքարի մեջ է: Քաղաքական պայքարը ենթադրում է վիրավորանքներ, կոշտագույն քննադատություն` կոշտագույն բառերի կիրառմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
«Այդ դուք եք, որ ձեր գավառական աշխարհայացքով, աշխարհ չտեսած և համաշխարհային քաղաքականությանն անծանոթ` կարծում եք թե քաղաքական հակառակորդին վիրավորելը դատապարտելի է:
Դա ուղղակի ողորմելի է, ողորմելի իրականության և քաղաքական ողորմելի, գոյություն չունեցող մշակույթի տարր:
Որովհետև սովետաարևելյան մենթալիտետը այլ տրամաբանության մեջ է գործում: Իսկ այդ տրամաբանությունը կա´մ քծնանքն է և կա´մ էլ ատելով` կիսաբերան խոսելը: Որովհետև այդ քաղաքական մշակույթներում հավասար պայքար չկա, պայքար ընդհանրապես չկա: Կա իշխանություն և ստրկություն: Իսկ ստրուկները խոսելու, վիրավորելու, քաղաքական սուր բառապաշար օգտագործելու իրավունք չունեն:
17-ին ամենևին չեմ սատարում: Ամենևին: Բայց այս իրավիճակում, երբ պետության ղեկին ազգային մեծագույն դավաճանն է` ո՞վ նրա դեմ պայքարելու փոխարեն նրա դեմ պայքարողների դեմ ֆանատիկորեն կպայքարի: Այն աստիճան, որ ճանապարհ փակի:
Ամո´թ է: Ամոթանք տալու փոխարեն ինքներդ ամաչե´ք, որ կեղծ բարեպաշտություն եք խաղում:
Սխա՞լ է ասել Վազգեն Մանուկյանը: Ովքե՞ր են այսօրվա դավաճանական ռեժիմին սատարողները: Իրո՞ք սխալ է ասել»,-գրել է Մարտիրսյանը: