Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Այս թեմայով
- Զինծառայող Արթուր Աջամյանի սպանության դեպքի վայրը փոխվել է. վկաների ցուցմունքներն էլ հակասում են իրար. փաստաբան
- Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մինչեւ մի քանի հարյուր մետրից մի քանի կիլոմետր այն կողմ
- Աղդամի մշտադիտարկման համատեղ կենտրոնում կտեղակայվի 60-ական ռուս և թուրք զինծառայող
- Զինծառայող Վահե Բաբայանին ինքնասպանության հասցնելու հոդվածով քրգործ է հարուցվել
Նախօրերին ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի մարմին: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Նախրօրեին որոնողական աշխատանքներ չենք կատարել՝ պայմանավորված Ալիևների՝ Շուշի այցով: Ադրբեջանական կողմը Մարտունուց և Թալիշից մեզ է փոխանցել 2 հայ զոհված զինծառայողի աճյուն: Նմանօրինակ դեպքեր էլի են եղել: Եղել է նաև, որ իրենք մատնշել վայրը, որտեղ հայկական աճյուններ կան: Նույն էլ նաև մենք ենք անում»,- նշեց Հունան Թադևոսյանը:
Հունան Թադևոսյան հավելեց, որ այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Շուշիում, Հադրութում, Ջաբրայիլում և Ֆիզուլիում:
Նրա խոսքով՝ մինչ օրս հայտնաբերվել է 1232 զոհված զինածառայողի աճյուն: