Իմքայլականները թող գան իմ հետ քայլեն սար ու ձորով, հավաքեն զինվորների դիերը ու գան նստեն՝ տեսնեմ ո՞նց են հաց ուտելու․ անհետ կորածի ծնողը՝ Անդրանիկ Քոչարյանին. VIDEO

Երեկ՝ հունվարի 15-ին Ստեփանակերտում ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայը» խմբակցության Անդրանիկ Քոչարյանն առաջին անգամ հանդիպել է անհետ կորած զինվորների ծնողներին։
Վերջիններս նկատեցին, որ 5-րդ օրն արդեն պետք է չոքեին ու խնդրեին, որ դադարեցնեն պատերազմը։ Ծնողներից մեկը նկատեց, որ զինվորներին պարզապես զինաթափել են ու հանձնել Հադրութը։
Նա նկատեց, որ այսուհետ լծվելու է անհայտ կորած զինվորների ու դիերի որոնման աշխատաննքերին։
«Մենք ամեն քայլի գնալու ենք, մենք կորցնելու ոչինչ չունենք։ Ես իմ ապրելը չեմ ուզում, ես դառնում եմ մարդասպան»,-ասաց նա՝ հորդորելով բոլոր իմքայլականներին իր հետ քայլել սար ու ձորերով, հավաքել հայ զինվորների մարմինները․ «թող գան նստեն իմ հետ ու տեսնենք ո՞նց են հաց ուտելու»։