Մինչև հունվարի վերջ Հայկ Մարությանն ազատման դիմում կգրի. ո՞ւմ անունն է շրջանառվում նրա փոխարեն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Համառ լուրեր են շրջում, թե մինչև հունվարի վերջ դիմում կգրի նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Մենք գրել էինք, որ Մարուքյան-Փաշինյան հարաբերությունները տեւական ամիսներ է` լարված են, Փաշինյանը դեկտեմբերի վերջերին նրան փոխանցել է, որ ավագանիում «Իմ քայլը» խմբակցությունով անվստահություն կհայտնեն եւ կհեռացնեն, բայց Մարությանը ժամանակ է խնդրել և ասել, որ ինքնակամ կգնա։
Նրա փոխարեն շրջանառվում է ավագանու անդամ Արմեն Կոտոլյանի անունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: