Դատապարտելի է ՀՀ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձեւակերպումներ օգտագործելը. ՄԻՊ

Այս թեմայով
- «Վազգեն ըըը, Վարդգես ըըը, Հակոբ... ». «Իմ քայլ»-ի պատգամավորը չկարողացավ միանգամից ասել թիմակից պատգամավորի անունը (տեսանյութ)
- Փետրվարի 20-ի հանրահավաքն այնքան մեծ կլինի, որ ոստիկանական ուժերը չեն հերիքի ուժ կիրառելու համար. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյանին ասեք խելք հավաքի. Հայաստանում ոչ մի ջոկատ չի կազմվի ներհայաստանյան ինչ-որ հարցեր լուծելու համար. Արմավիրի քաղաքապետ
- Պավլիկ Մանուկյանի երեկվա հայտարարության առնչությամբ քրգործ է հարուցվել
Դատապարտելի է ՀՀ վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից այսօր Գյումրիում վիրավորական ձեւակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում: Առավել եւս բացարձակ է անընդունելի նրա կողմից իր խոսքի վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Դատապարտելի է ՀՀ վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից այսօր Գյումրիում վիրավորական ձեւակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում: Առավել եւս բացարձակ է անընդունելի նրա կողմից իր խոսքի վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում:
Անթույլատրելի են բոլոր այն դեպքերը, երբ հանրային գործիչներն իրենց խոսքում օգտագործում են քաղաքացիներին ուղղված վիրավորական բառեր ու արտահայտություններ:
Մեր երկրում հանրային համերաշխությունը երաշխավորելու համար ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, այնպես էլ հանրային գործիչները պետք է զերծ մնան իրենց հրապարակային խոսքում մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ օգտագործելուց։ Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Վարչապետի թեկնածու համարվող անձի նկատմամբ, բնականաբար, պահանջներն ավելի բարձր են:
Պետք է առհասարակ բացառել վիրավորանքով միմյանց մասին խոսելը, պետք է հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի նկատմամբ՝ յուրաքանչյուրս մեր խոսքում պահպանելով այս կանոնները»,- գրել է նա։