Արմնյուզ, 5-րդ ալիք եւ Հ2 Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ․ Ռոբերտ Հայրապետյան

Այս թեմայով
- Բերման է ենթարկվել Ռոբերտ Մելքոնյանը
- Հովիկ Աղազարյանը գտնում է, որ ոչ միայն Շուշին ու Հադրութը պետք է ետ բերել, այլև Կարսը
- Չիտեմ՝ հիմա դատախազները ոնց են մտածում, բայց համոզված եմ, որ մի օր գիտակցելու են, թե ինչ արվեց իրենց ձեռքով․ Ալումյան
- Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա. Այցի նպատակը հայտնի է. News.am
Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ, քանի որ մինչեւ մրցույթի կազմակերպումը այդ Հ/Ը-ի նկատմամբ եղել է խտրական վերաբերմունք, ինչը հարված է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմնաքարին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«ՀՌՀ կողմից Արմնյուզ, 5-րդ ալիք եւ Հ2
Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ, քանի որ մինչեւ մրցույթի կազմակերպումը այդ Հ/Ը-ի նկատմամբ եղել է խտրական վերաբերմունք, ինչը հարված է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմնաքարին:
ՀՌՀ-ն՝ որպես ինքնավար մարմին, պետք է ապացուցի, որ հետկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում չի դարձել քաղաքական գործիք։
Մամուլի ազատության դեմ այս տոտալ ճնշումները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ սահմանադրությամբ երաշխավորված ազատ արտահայտվելու իրավունքի կոպիտ ոտնահարում է»,- գրել է նա։